04.19.2017

  1. Կարդա Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը»։ Պատասխանիր հարցերին.
  • Մայր ձին զգո՞ւմ էր վտանգը։ Ինչո՞վ էր հիմնավորված այդ զգացողությունը։
  • Մայր ձին ինչի՞ կամ ո՞ւմ համար էր անհանգստացած։
  • Քանի՞ տարեկան էր մտրուկը։
  • Գայլը վախենո՞ւմ էր ձիուց։ Պատասխանդ հիմնավորիր պատմվածքից քաղած տողերով։
  • Քո կարծիքով գայլը չա՞ր է։ Իսկ հեղինակի՞ կարծիքով։ Հիմնավորիր կարծիքդ պատմվածքից քաղած տողերով։
  • Ինչի՞ համար էր անհնգստանում գայլը։
  • Քո կարծիքով՝ ինչո՞ւ էր ձին կապած։
  • Շներն օգնեցի՞ն ձիուն։
  • Քո կարծիքով կարմիր ձին հաղթեց, թե՞ պարտվեց։
  • Ի՞նչ է նշնակում «պայքարել»՝ ըստ քեզ։
  • Հանուն ինչի՞ ես դու պատրաստ պայքարելու մինչև մահ։ Էսսե գրիր՝ «Կյանքը պայքա՞ր է» վերնագրով։

2. Տեղեկությունների փնտրտուք Հրանտ Մաթևոսյանի մասին։ Հետաքրքիր փաստերի դուրս բերում։

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա «Կանաչ դաշտը» պատմվածքի շարունակությունը։
  2. Քեզ անծանոթ բառերի բացատրությունները գտիր։
  3. Պատասխանիր հարցերին.
  • Ո՞վ էր կարմիր ձիու թշնամին։
  • Ի՞նչ էր ուզում գայլը։
  • Ինչո՞ւ էր գայլն ուզում անպայման հաղթել ձիուն։
  • Շները օգնեցի՞ն ձիուն։
  • Ո՞ր շունն էր ամենաուժեղը։
  • Ո՞վ էր պատմում այս պատմությունը։ Ո՞ւմ էր պատմում։

Քո կարծիքով այս պատմվածքը մեռնո՞ղ ձիու, թե նրա քուռակի մասին էր։

Advertisements