04.21.2017

Համո Սահյան. Կենսագրական տվյալներ։ «Իմ քարափներն ու ես» բանաստեղծությունը (կարդա, գտիր անծանոթ բառերի բացատրությունները)։ Պատասխանիր հարցերին և կատարիր առաջադրանքները.

  1. Գտիր այն բառերը, որոնց արմատով բանաստեղծության մեջ և՛ գոյական կա, և՛ բայ։
  2. Հականիշ բնորոշումներով հեղինակն ինչի՞ վրա է կենտրոնացնում ուշադրությունը։
  3. Ո՞ւմ է դիմում հեղինակը։
  4. Ինչո՞ւ քարափների մասին ոչ մի բառ չկա բանաստեղծության մեջ։
  5. Քո կարծիքը գրիր այս բանաստեղծության մասին։
  6. Սովորիր բանաստեղծությունն անգիր։

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա Համո Սահյանի «Իմ քարափներն ու ես» բանաստեղծությունը։ Համացանցից գտիր՝ ինչ է քարափը։
  2. Քեզ անծանոթ բառերի բացատրությունը գտիր։
  3. Բանաստեղծության մեջ գտիր իրար նման բառեր։
  4. Ո՞ւմ հետ է խոսում բանաստեղծը քո կարծիքով։
  5. Փորձիր անգիր սովորել առաջին երկու տունը։
Advertisements