05.10.2017

Գրական սեռեր, ժանրեր։ Էպիկական, քնարական և դրամատիկական սեռերը։ Դրաման՝ դրամատիկական սեռի ժանր։ Ողբերգության և կատակերգության շուրջ ակնարկ։ Դրամայի առանձնահատկությունները։
Վիլյամ Սարոյանը՝ դրամատուրգ։ «Իմ սիրտը լեռներում է» դրաման (ընթերցանություն)

  • Հեղեկություններ գտիր և կարդա Վիլյամ Սարոյանի մասին։ Ուշագրավ փաստերը հեղադրիր քո բլոգում։
  • Կարդա մինչև 17-րդ էջը, քեզ անծանոթ բառերի բացատրությունը գտիր։
  • Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածները բլոգիդ մեջ։
  • Մեկնաբանիր քո ընտրած հատվածները։
  • Բնութագրիր Ալեքսանդրին, Ջոնիին, Մեք-Գրեգորին, Կոսակին։
  • Քո կարծիքով, ի՞նչ է լինելու հետո։

 

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա «Իմ սիրտը լեռներում է» դրաման մինչև 17-րդ էջը, գտիր քեզ անծանոթ բառերի բացատրությունը։
  2. Պատասխանիր հարցերին.
  • Որտե՞ղ և ե՞րբ են կատարվում այս պիեսի գործողությունները։
  • Ո՞վ է Բեն-Ալեքսանդրը։ Ինչո՞վ է զբաղվում։
  • Քանի տարեկան է Ջոնին։ Ըստ քո կարդացած հատվածի ի՞նչ է սիրում Ջոնին։
  • Ինչպիսին է նրանց տունը։ Գտիր տան նկարագրությունը և տեղադրիր քո բլոգում։ Ի՞նչ ես մտածում այդ տանը ապրողների մասին, երբ կարդում ես այդ տան նկարագրությունը (դա էլ գրիր քո բլոգում)։
  • Մեք-Գրեգորն ի՞նչ է խնդրում Ջոնիից։ Նա ինչպիսի՞ մարդ է։ Գտիր Մեք-Գրեգորին նկարագրող տողերը և տեղադրիր քո բլոգում։
  • Քո կարծիքով նա վա՞տ մարդ է։
  • Իսկ Կոսակը ինչո՞ւ է ամեն անգամ որոշում, որ էլ պարտքով ոչինչ չի տալու, բայց տալիս է։
  • Տեղեկություններ գտիր պիեսի մասին՝ ինչ է պիեսը։ Գտածդ տեղեկությունը արտագրիր բլոգումդ։
  • Տեղեկություններ գտիր Սարոյանի մասին։ Հետաքրքիր փաստերը տար քո բլոգ։

 

Advertisements