09.09.2016

Նախադասությունը՝ բառակապակցությունների միավորում։ Գերադաս և ստորադաս անդամ։ Նախադասության գլխավոր անդամներ։ Ենթակայի և ստորոգյալի համաձայնությունը։
Թվով՝

  1. Եզակի ենթակա-եզկի ստորոգյալ
  2. հոգնակի ենթակա-հոգնակի ստորոգյալ
  3. Բազմակի ենթակա -հոգնակի ստորոգյալ

Դեմքով՝

  1. Iդեմք+IIդեմք — Iդեմք
  2. IIդեմք+IIIդեմք- IIդեմք։

Առաջադրանք. ընդգծել ենթական և ստորոգյալը։ 

Նա դեռ փոքրուց ցանկանում էր ապրել իր համար: Բայց ուր գնում էր, ում հետ շփվում էր, դառնում էր ծաղրանքի առարկա: Երբ մանկապարտեզ էր գնում, ուզում էր շփվել, խաղալ մնացածի նման, բայց ինչ-որ բան չէր ստացվում: Նրա ամեն մի գործողություն  քննադատության առարկա էր դառնում: Քիչ-քիչ նա փոխեց գործողությունները,  անում էր այնպես, ինչպես ուրիշներն էին ուզում, ինչպես ուրիշներին էր դուր գալիս: Քիչ-քիչ զգում էր, որ կորցնում է  դեմքը, դառնում կամակատար, անում է այն, ինչ իր սրտով չէ: Ներսում խոսում էին երկու ես. մեկը՝  ով ինքն էր իրականում, մյուսը՝  որ ուրիշներն էին ցանկանում տեսնել: Նա ամեն օր սպասում էր, թե երբ կկարողանա լինել այնպիսին, ինչպիսին ինքն է` ոչ թե մտացածին մի էություն: Վերջ ի վերջո  ընտրեց դերասանի մասնագիտությունը: Բեմում  ազատ էր, նրա կարողությունները առաջին անգամ գնահատվեցին, այն մարդիկ, ովքեր նրան ծաղրում էին, հիմա արդեն հոտնկայս ծափահարում էին:

Սոնա Խաչատրյան, 11-րդ դաս.

Բացել էջը՝ ըստ հղման և կարծիք գրել։

Տնային հանձնարարություն. Կարդալ տրված տեքստը, ընդգծել ենթականերն ու ստորոգյալները։ Երևակայական պատմություն հորինել (կես էջի սահմաններում), թե, հնարավոր է, ինչ ես անում դու զուգահեռ իրականության մեջ, եթե ընդունենք, որ այդպիսի իրականություն կա։

Զուգահեռ իրականություն

Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Հնարավոր է՝ իրականությունը, ուր ապրում ենք, միակը չէ։ Կարող են և զուգահեռ իրականություններ գոյություն ունենալ։
Օրինակ՝ այս իրականության մեջ դուք կարդում եք այս գիրքը, իսկ ուրիշ իրականության մեջ ձեզ սպանում են։ Մի երրորդում վիճակախաղում շահում եք, չորրորդում հանկարծ ուզեցիք ինքնասպան լինել և այլն։ Հնարավոր հարյուրավոր, գուցե և հազարավոր իրականություններ մշտապես աճում ու զարգանում են ծառի ճյուղերի նման։
Բայց ահա ընտրված է հիմնական իրականության ճանապարհը, որոշված է։ Եվ մյուս իրականություններն անհետանում են։ Բայց հենց մի իրականությունը քարանում է, նրանից տեղնուտեղը բողբոջում են բազմաթիվ նորերը։ Ցողունը, որի վրա աճում են ճյուղ-իրականությունները, ամրանում է, և հին իրականություններն անհասանելի են դառնում։
Ակնհայտ է, որ իրականությունը, որում դուք «Հանրագիտարանն» եք կարդում, հենց ընտրյալ իրականությունն է՝ ամրացած և որոշված (ո՞ւմ կողմից, ի՞նչ չափանիշներով)։ Այս միտքը կարող է միանգամայն անհեթեթ թվալ, բայց քվանտային ֆիզիկան հենց նույն եզրակացությանն է գալիս։ Կարող եք պատկերացնել, որ իրականությունը ոչ միայն առաջ է ընթանում։ Նա կարող է նաև կողմերից տարածվել (հիշեք Շրոյդինգերի կատվին. «կատուն մեռած է» իրականությունը զուգահեռ է «կատուն ապրում է» իրականությանը)։

Advertisements