10.07.2016

Շնորհալի։ Հանելուկները.

  1. Արքա չունեն, սակայն արագ
    Կազմում են մեծ, ահեղ բանակ,
    Հենց մտնում են արտը հասած՝
    Բերքն են հնձում առանց դանակ:
  2. Հսկայական փռում թխած
    Մի գաթա կա սիրուն, գլոր,
    Թխողն ինչքան ծայրից պոկում,
    Նորից է նա դառնում կլոր:
  3. Ճարտարագետ և իմաստուն,
    Ծաղկի փոշուց շինում է տուն,
    Լեզուն՝ քաղցր, ինքը բարի,
    Չունի դադար, հանգիստ ու քուն:
  4. Նա ապրում է շարժուն տան մեջ,
    Ծտի նման խայտում անվերջ,
    Առավոտից մինչ իրիկուն
    Չունի հանգիստ ու չունի քուն:

Բնորոշել հանելուկները։ Հանելուկ հորինել դպրոցական հանրակրթական առարկաներից ամենասիրածի մասին։ Հանելուկի կառուցվածքը. համեմատությունը, փոխաբերությունը հանելուկում։

Կարդալ Շնորհալու կենսագրությունը, նշել, թե տրված պնդումներից որն է ճիշտ.

  1. Շնորհալին ձեռնադրվել է վեհափառ հայրապետ։
  2. Շնորհալին գրել է միայն հանելուկներ։
  3. Շնորհալին իր այս պատվանունը ստացել է վեհափառ ձեռնադրվելիս։
  4. Շնորհալին ծնվել և ապրել է Կիլիկիայում։
  5. Շնորհալի հանրային կյանք կառուցելու միջոցով ամրացնում էր պետականությունը։
  6. «Առավոտ լուսոյ»-ն Շնորհալու հանելուկներից է։
  7. «Առավոտ լուսոյ»-ն Շնորհալին գրել է իր աշակերտների համար։

Առաջադրանք -Կարդալ «Առավոտ լուսոյ» շարականը, առաջին 4 տունը անգիր սովորել։ Պարզել՝ ինչ է նշանակում «Ծայրակապ»։

 

Advertisements