10.12.2016

Հանձնարարված փոխադրության ընթերցում։

  1. Բայական անդամի լրացումներ։ Գործողության առարկա և գործողության հանգամանք ցույց տվող լրացումներ՝ խնդիրներ և պարագաներ։
  2. Խնդիրների երկու խումբը՝ ուղիղ խնդիր և անուղղակի խնդիրներ։
  3. Ուղիղ խնդիր։ Ուղիղ խնդրի և ենթակայի տարբերությունը։
  4. Ուղիղ խնդրի և հանգման խնդրի տարբերությունները։

 

  1. Տրված նախադասություններում գտնել ուղիղ խնդիրները։

 

  • Լսում եմ լեռան գյուղերի ամենալավ մարդու նվագը։
  • Նրանք այրվող ծառերի միջից եղջյուրներով բացում էին իրենց ճանապարհը։
  • Լուսնյակի նուրբ շողերը լուսեղեն քարերի պես ծրարել էին նրա դեմքը։
  • Բահով առուն մաքրելիս Մարգարի աչքովն ընկնում է կորցրած սանրը։
  • Կինը պահարանից հանեց ծխից սևացած թեյամանը։
  • Երրորդ ձիավորն իզուր էր փորձում մտրակով շներին հեռացնել։
  • Այնուհետև բարբարոսները նրանց քշել են արևմուտք։
  • Ես չգիտեմ, թե ինչով հղկեմ այս կարծր քարերը։
  • Շրջապատում ոչ ոք նրան չէր նկատում։
  • Մենք սիրում ենք նրանց՝ իբրև բանիմաց ու բարեհամբույր մարդկանց։
Advertisements