10.31.2016

Շաբաթվա առաջադրանքները (9-31-10-04-11)

Բայի լրացումներ. խնդիրներ

Բայի լրացումները։  Անուղղակի խնդիրներ։ Հանգման և ներգործող անուղղակի խնդիրներ։

  1. Գտեք հանգման անուղղակի խնդիրները.
  • Ճուտիկը փաթաթվեց ծնկներիս։
  • Հիմա ես տեր հորն ի՞նչ պատասխան եմ տալու։
  • Պահակին հարցրեց, թե ովքեր են եկվորները։
  • Ջրվորը լայն ու ծանր ձեռքերը մեկնում է ինձ։
  • Ես երկար նայում եմ դաշտային թիթեռնիկի թևերին։
  • Ոչ ոք չցանկացավ մեղք գործել նրա հանդեպ։
  • Իմ բոլոր հիշողությունները հետս եմ տանում
  • Ատելություն է ծնվում իմ մեջ դեպի այդ խումբը։

  1. Գտեք ներգործող անուղղակի խնդիրները.
  • Ե՛վ մթամած ձորերը, և՛ ահասարսուռ լեռները սքողվել էին մշուշի նուրբ շղարշով։
  • Ավերիչ երկրաշարժից գյուղը լքվեց բնակիչներից։
  • Ուսանողների կողմից մի հիանալի նվեր էր պատրաստվել։
  • Երկընտրանքից ու կասկածներից կեղեքվում էր նրա սիրտը։
  • Գյուղը օղակված էր կանաչ մարգագետիններով։
  1. Տեքստից գտեք ուղիղ, հանգման և ներգործող խնդիրները։ Փոխադրել տեքստը։

Տեսանելիացում

Բերնար Վերբեր
«
Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Տեսանելիացումը հոգեթերապիայի  գործունեության ու հիպնոսի խնդիրների լուծման համար օգտագործվող տեխնիկաներից մեկն է։ Այցելուին առաջարկում են փակել աչքերը և պատկերացնել իր կյանքի ամենադժվար պահը։ Նա պիտի պատմի, նկարագրի բոլոր մանրամասները, հնարավորինս խորը վերապրի նաև իր հետ կապված տհաճ զգացողությունները։ Այս փուլում կարևոր է, որ այցելուն ճիշտն ասի ու չփորձի արդարանալ՝ օգտագործելով սուտը, ինչ է՝ իրեն պաշտպանի կամ թեթևացնի հուշերը։
Հենց այցելուն պատմում է երեխա ժամանակ ապրած ցնցման մասին, թերապևտն առաջարկում է մեծին, այսինքն՝ այցելուին, անցյալի երեխային օգնություն ուղարկել։ Օրինակ՝ եթե անցյալում արյունապղծություն է եղել, երիտասարդ կինն իր երևակայության մեջ ուղևորվում է անցյալ՝ օգնելու փոքրիկ աղջկան, որ ինքն է եղել։ Այցելուն նկարագրում է հանդիպումը և կրկնում բառերը, որ ասում է երեխա ժամանակի իրեն։ Նա պատմում է՝ ինչ է անում, որ երեխային մխիթարի կամ նրա վրեժը լուծի։ Հրաշագործ մեծը, ինչպես հեքիաթի փերին, ամեն ինչ կարող է։ Կարող է հորը ստիպել՝ ներողություն խնդրել, կարող է սպանել նրան, կարող է աղջկան մոգական ուժով օժտել, որ նա ինքը իր վրեժը լուծի։ Մեծն անպայման պիտի երեխային հույսի էներգիա տա, այնտեղ փոխանցի, ուր մինչ այդ միայն ցավն էր։
Այդպիսին է երևակայության իշխանությունը։ Նա կարող է հաղթահարել տարածությունը, ժամանակը, մարդկանց տարբերությունը, որ ստեղծի նոր բան՝ ոչ այդքան ծանր անցյալ։
Այս տեխնիկայի կիրառումը կարող է արագ ու զարմանալի արդյունք տալ՝ այցելուին հնարավորություն տալով վերապրելու եղածն ու ինքն իրեն օգնելու։

Advertisements