11.08.2016

Տնային.
Ընդգծիր պարագաները, որոշիր դրանց տեսակները (նույն նախադասության մեջ կարող են լինել մի քանի տեսակի պարագաներ)

  • Արձագանքը գալիս է բարձր լեռներից և դեռ յոթ ձորում յոթ անգամ պիտի զրնգա։
  • Նա ընդհատեց իր տխուր երգը և միամիտ պարզությամբ պատասխանեց իմ հարցին։
  • Լուսադեմին քարանձավի մարդիկ մեկ-մեկ ցրվում էին։

Գտիր, թե տրված նախադասության բառերից որը ինչ անդամ է (գրիր կողքին փակագծերի մեջ)

  • Իմ ծանոթի բարձր կտուրից ես նայում էի Ձյանբերդին։
  • Ես նորից եմ թերթում իմ տետրը։

Կարդալ Միքայել Նալբանդյանի մասին։ Դուրս գրել հետաքրքիր փաստեր նրա կյանքից։

Հատուկ

1-ին առակ Որսորդի գնդակից վիրավորված առյուծին, որ ցավից ոռնում էր, մոտենում է փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
— Ի՞նչդ է ցավում:
— Որսորդն է վիրավորել, — պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
— Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
— Կրիա՛ եղբայր, — պատասխանում է առյուծը, — որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը մեռնում է:

2-րդ առակ Կամրջով անցնող փղի ականջը մի լու է մտնում:
— Ընկերս, — ասում է լուն, — երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, կամուրջը  ցնցվում է մեր հզորությունից:

  1. Կարդա երկու առարկները, դուրս գրիր անծանոթ բառերը, բառարաններից գտիր բացատրությունները։ Քո բառերով գրիր՝ ինչ են դրանք նշանակում, կամ նկարիր։
  2. Համեմատիր լվին ու կրիային, փղին ու առյուծին՝ ամեն զույգի համար երեք բնութագրող բառ գրելով։
  3. Գրիր 5 մեծ առարկայի և 5 փոքր առարկայի անվանումներ։
Advertisements