11.22.2016

  1. Կարդա տեքստը, փոխադրիր։
  2. Վերաբերմունքդ արտահայտիր վաճառականների ընտրության նկատմամբ։
  3. Փորձիր ավելի հարմար լուծում գտնել առաջացող խնդրին։

Պատմություն խոզերի մասին
Ցանկանալով բարելավել մսի համը՝ խոզի մսի վաճառականների ինչ-որ միություն օգնության խնդրանքով դիմել է քիմիկոս, պրոֆեսոր Դանտցերին Բորդոյից։ Մսավաճառներն ուշադրություն են դարձրել նրան, որ խոզի միսն աստիճանաբար մեզի ավելի ու ավելի ընդգծված համ է ձեռք բերում ու դրանով դառնում է անօգտագործելի։ Պրոֆեսոր Դանտցերը հետազոտություն է արել կառափնարանում և պատճառը գտել։ Խոզերը, որոնց միսը մեզի սուր հոտ էր ունենում, մյուսներից ավելի լավ էին հասկանում՝ ինչ է իրենց սպասում, և մահից առաջ խիստ սարսափ էին ապրում։
Պրոֆեսոր Դանտցերը երկու ելք է առաջարկել. կենդանիներին հանգստացնող դեղ տալ կամ չբաժանել նրանց իրենց ձագերից։
Դանտցերը նկատել է, որ եթե խոզին թողնում են խոճկորների հետ, կենդանին հաշտվում է կատարվելիքի հետ ու չի տագնապում։
Մսավաճառներն ընտրեցին հանգստացնող դեղը։ Այսպիսով՝ խոզի մսի սպառողին հասնում է նաև վալիումի այն չափաբաժինը, որ ստացել է խոզը։ Պետք է ասել, որ վալիումը մի տհաճ հատկություն ունի։ Շատ արագ կախում է առաջացնում։ Ու մարդն ինքը սկսում է անընդհատ վալիումի կարիք ունենալ, որ սթրես չապրի։

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա առակը, քո բառերով պատմելով գրիր։
  2. Անծանոթ բառերը արտագրիր, գտիր դրանց բացատրությունները< համոզվիր, որ հասկացել ես դրանց նշանակությունը
  3. Նախադասությունները համեմատիր տեքստի հետ և պարզիր՝ դրանցից որն է ճիշտ, որը՝ սխալ։ Ճիշտ պնդումները ներկիր քո սիրած գույնով։
  • Մակընթացության ժամանակ ալիքը ափ գցեց լուսաստղերի։
  • Բազմաթիվ ծովաստղեր մնացին արևի տակ։
  • Մի տղա քայլում էր փողոցով։
  • Տղան որոշեց ծովաստղերին հետ գցել ծովը։
  • Տղային մոտե՚ավ մի կին։
  • Տղան չէր կարող փրկել բոլոր ծովաստղերին։
  • Տղան մի ծովաստղի էլ վերցրեց և նետեց ջուրը։

Մի անգամ մակընթացության ժամանակ ալիքը ափ գցեց ծովաստղերի: Հետո՝ տեղատվության ժամանակ, բազմաթիվ ծովաստղեր մնացին արևի տակ՝ ենթարկվելով չորանալու վտանգին:Բայց մի տղա, որը քայլում էր ափով, որոշեց նրանց հետ գցել ծովը, որպեսզի նրանք շարնակեն իրենց կյանքը:Նրան մոտեցավ մի մարդ և հարցրեց.
-ինչո՞ւ ես այդպես անում, չէ՞ որ չես կարող փրկել բոլոր այդ արարածներին, նրանց մեծամասնությունը, միևնույնն է, կմեռնի։ Քո ջանքերը ոչինչ չեն փոխի:
-Իհարկե, ես չեմ կարողանա փրկել բոլորին։
Տղան մի ծովաստղի էլ վերցրեց, մի պահ մտածեց, նետեց նրան ջուրը և ասաց.
-Բայց իմ ջանքերը շատ բան կփոխեն…. հենց այս ծովաստղի համար:

 

Advertisements