11.28.2016

28-11-02-1228-11-02-12շաբաթվա առաջադրանքները՝ ՀԱՏՈՒԿ

28-11-02-12 շաբաթվա առաջադրանքները

  1. Լրացրու բաց թողած տառը, որտեղ հարկավոր է.
    է կամ ե՝ ամենա-ական, քրիստոն-ություն, երբևից-, ինչև-, հն-աբան, պատն-շ, չ-ինք, առ-ջ, լայն-կրան, չ-նք, դող-րոցք, ան-զր, բազմ-րանգ, ինչևից-
    օ կամ ո՝ ան-րեն, տն-րինություն, օրըստ-րե, օր-որել, մեղմ-րեն, մեղմ-րոր, աշխարհազ-ր, նախ-րե, ազգ-գուտ, նախ-րե, գիշեր-թիկ, հանր-գուտ, փայտ-ջիլ
    ը՝  խոչ-նդոտ, ան-նտել, ակ-նթարթ, մթ-նկա, կոր-նթարթ, որոտ-նդոստ, հյուր-նկալ, գահ-նկեց, լուս-նկա, ճեպ-նթաց, առ-նթեր, անակ-նկալ։

  1. Վերլուծիր տրված նախադասությունը.

Աղբյուրից քիչ հեռու՝ ծառերի մթին թավուտների մեջ հազիվ նշմարվում էին մի խումբ ձիավորներ։

  1. Կետադրիր տրված նախադասությունները։
    Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին եղեգի պես ճոճելով բարակ իրանը։

Հնձան մտնողը Սոնան էր զառ մանդիլով այն նորահարսը։

  1. Կարդա տեքստը, փոխադրիր։ Գրավոր պատմիր քո կարդացած «չտպված գրքերի» մասին։

Չտվպած գրքերը

Ուսուցիչը պնդում էր, որ սպառազինության արդիականացմանն ուղղված ահռելի միջոցների շատ փոքր մասը բավարար կլիներ մարդկության նյութական բոլոր խնդիրների լուծման համար:
Ինչպես սպասվում էր, դասախոսությունից հետո ուսանողները հարցրին.
-Ինչո՞ւ են մարդիկ այդքան հիմար:
-Որովհետև,-լրջորեն պատասխանեց վարպետը,- նրանք սովորել են տպագիր գրքեր կարդալ և լիովին մոռացել, թե ինչպես պետք է կարդալ չտպված գրքերը:
-Բերեք մեզ չտպված գրքի օրինակ:
Բայց ուսուցիչը չպատասխանեց:
Մի օր, տեղի տալով ուսանողների համառությանը, ուսուցիչն ասաց.
-Թռչունների երգը, միջատների բզզոցը հռչակում են Ճշմարտությունը: Խոտերն ու ծաղիկները ցույց են տալիս Ճանապարհը: Լսե՛ք, տեսե՛ք, ահա այսպես պետք է կարդալ:

ՀԱՏՈՒԿ

  1. Լրացրու բաց թողած տառը, որտեղ հարկավոր է.
    է կամ ե՝ ամենա-ական, քրիստոն-ություն, երբևից-, ինչև-, հն-աբան, պատն-շ, չ-ինք, առ-ջ, լայն-կրան, չ-նք, դող-րոցք, ան-զր, բազմ-րանգ, ինչևից-
    օ կամ ո՝ ան-րեն, տն-րինություն, օրըստ-րե, օր-որել, մեղմ-րեն, մեղմ-րոր, աշխարհազ-ր, նախ-րե, ազգ-գուտ, նախ-րե, գիշեր-թիկ, հանր-գուտ, փայտ-ջիլ
    ը՝  խոչ-նդոտ, ան-նտել, ակ-նթարթ, մթ-նկա, կոր-նթարթ, որոտ-նդոստ, հյուր-նկալ, գահ-նկեց, լուս-նկա, ճեպ-նթաց, առ-նթեր, անակ-նկալ։
  1. Տրված բառերն այնպես փոփոխիր, որ կազմեն նախադասություն.
  • Ես, տուն, սովորել, բոլոր, դաս։
  • Կեսօր հետո մենք գնալ գրադարան։
  • Անգլերենի դասին մենք խոսել անգլերեն։
  • Տղան վերցնել ծովաստղ և գցել ջուրը։
  • Շնաձուկ ապրել չորս հարյուր տարի։
  1. Կարդա առակը, սովորիր քեզ անծանոթ բառերը, պատասխանիր հարցերին.

Ուղտի քիթը

Մի ցուրտ գիշեր մի արաբ նստած էր իր վրանում: Ուղտն իր քիթը մտցրեց վրան և նայեց՝ ասելով.
-Տե՛ր, թույլ տվեք քիթս մնա վրանում: Դրսում շատ ցուրտ է, փոթորիկ է:
-Իհարկե, բարի գալուստ, — ասաց տերը և շրջվեց ու նորից քնեց:
Մի քիչ հետո, արաբը վեր կացավ և տեսավ, որ ուղտը ոչ միայն քիթն է մտցրել այլ նաև ՝ վիզն ու գլուխը: Ուղտը շրջվեց ու ասաց.
-Կարո՞ղ եմ միայն առջևի թաթերս դնել ներսում. դրսում անհնար է դիմանալ:
-Այո՛, կարող ես մտցնել առջևի թաթերդ, — ասաց և մի փոքր ետ քաշվեց, որ տեղ տար ուղտին, քանի որ վրանը շատ փոքր էր:
Վերջապես ուղտն ասաց.
-Կարո՞ղ եմ ամբողջովին մտնել, դա մեր երկուսի համար էլ լավ կլինի:
Արաբն ասում է.
-Ամբողջովին մտիր, դա երկուսիս համար էլ լավ կլինի:
Արարաբը դժվարությամբ քնեց, հարմար չէր, կծվել էր:
Երբ նա նորից արթնացավ, տեսավ, որ դրսում է, ցուրտ է, և տեսավ, որ վրանում միայն ուղտն է:
Լավ մտածեք՝ ինչ-որ մեկին թույլ տալով՝ իր քիթը խոթի ձեր գործերի մեջ:

  • Որտե՞ղ էր նստած արաբը։
  • Ուղտն առաջինը ի՞նչը մտցրեց վրան։
  • Արաբը թույլ տվե՞ց, որ ուղտն ամբողջապես մտնի վրան։
  • Արաբը համաձա՞յն էր, որ ուղտը քնի վրանում, իսկ ինքը՝ դրսում։
  • Ի՞նչ կարող էր անել արաբը, որ դրսում չմնար։
Advertisements