11.29.2016

  1. Լրացրու բաց թողած տառը, որտեղ հարկավոր է.

է կամ ե՝ջր-ջք, նախօր-, դող-րոցք, ան-անալ, լուսն-ջք, չ-ինք, վեր-լք, միջօր-ական, երբև-, ան-ական, վայր-ջք, նախ-րգանք, չ-իր
օ կամ ո՝  ան-թևան, մի-րինակ, օրեց-ր, հանապազ-րյա, ապ-րինի, ան-թ, տար-րինակ, հն-տի, արծաթազ-ծ, ականջ-ղ
ը՝  համ-նկնել, այլ-նտրանք, խոչ-նդոտ, դաս-նկեր, դյուր-նթեռնելի,  լուս-նկա, ակ-նկալել,  հյուր-նկալ, մերթ-նդմերթ ։

  1. Կետադրիր տրված նախադասությունը.

Մտածելով տնեցիների մասին նա պատկերացնում էր որ հիմա բոլորը ծերունի հայրը տղան աղջիկը և կինը արդեն քնած կլինեն և սեղանի վրա դրված կլինի իր բաժին ընթրիքը ճերմակ անձեռոցիկով ծածկված։

  1. Տեքստը կարդա, մտքերդ շարադրիր տեքստում արծարծված խնդրի շուրջ։

Արդյոք պետք է քննությունների ժամանակ թույլ տալ օգտագործել Google

Միացյալ Թագավորության քննական կենտրոնի ղեկավարը ասել է, որ անխուսափելիորեն ուսանողներին մի օր թույլ կտրվի քննությունների ընթացքում ինտերնետ օգտագործել:

OCR-ի գործադիր տնօրեն, Միացյալ Թագավորությունում նախաքոլեջային տարիքի երեխաների որակավորման մասնագետ Մարկ Դեյվը BBC Radio 4 news-ի հաղորդման ժամանակ արեց իր նկատառումները:«Քննությունները ուսանողների սովորածը գնահատելու համար են,- ասել է Դեյվը: -Մենք տեսնում ենք, որ սովորողներն օգտագործում են որոնողական համակարգերը ավելի շատ այն ժամանակ, երբ սովորում են, և քննությունները նույնպես աշխատանք ձեռք բերելու կամ ապագա կրթությանը պատրաստվելու համար են: Դեռևս հարկավոր են որոշ ուսումնասիրություններ»։ Դեյվն ասաց, որ քննությունները պետք է ցույց տան, թե ինչպես են սովորողներն իրական աշխարհում սովորում, ու կա մի փոքրիկ հարց. սովորողներն օգտագործում են Google-ը, Wikipedia-ն, և  հավաքում իրենց ուսումնասիրություններին վերաբերվող փաստերը: Առհասարակ, Դեյվի գնահատականները չէին վերաբերում հիմնական մտահոգություններին, թե եթե սովորողներին քննությունների ժամանակ հնարավորություն ենք տալիս օգտագործելու ինտերնետ, նրանք ոչինչ չեն սովորում: Քանի որ կրթական հաստատությունների մեծ մասը թույլ չեն տալիս բերել դասագրքեր, ենթադրելի է, որ քննությունները սովորածը ցույց տալու համար են: Բայց երբ մի քիչ խորանում ես մեկնաբանությունների մեջ, թվում է՝ Դեյվն իրականում քարոզում է դրա օգտագործումը որոշ քննությունների ժամանակ: Այսպիսով՝ եթե քննությունների նպատակն է ստուգել, թե որքանով են ուսանողները հիշում Անգլիայի Հենրի VIII-ի կանանց թիվը, ապա չեն թույլատրի օգտագործել ինտերնետ: Նա նաև նշեց,որ քննությունների հարցերը կարող են տարբեր ձևով կազմված լինել` ի նկատիունենալով Googl-ը։ «Երբ հարցեր ես տալիս՝ իմանալով, որ պատասխանելու համար թույլատրվելու է ինտերնետից օգտվել, դու տալիս ես այլ, ուրիշ հարցեր,-շարունակել է Դեյվը:-Այս հարցերն արդեն մեկնաբանելու, քննարկելու, կիրառելու մասին են»: Չնայած՝ նա չի կարծում, որ ինտերնետը քննությունների մեջ կօգտագործվի մոտակա ժամանակներում, բայց այն մի օր անխուսափելի կլինի:  Իրական կրթության քարոզիչները (CRE), Մեծ Բրիտանիայի՝ կրթության մեջ բարձրագույն ստանդարտ պահանջող խումբը Դեյվի մեկնաբանությունն «անհեթեթություն» է համարել: «Ոչ ոք մտադիր չէ առանձնապես վստահել մի քննության, որը հանձնվել է googl-ում որոնումների միջոցով»,-ասել է խմբի նախագահ Քրիս ՄկԳովերնը:
Նախադեպը.
Իհարկե, որոշ քննությունների ժամանակ արդեն թույլատրում են որոշ տեսակի համակարգիչներ օգտագործել։ Նրանք, ովքեր սովորում են մաթեմատիկա կամ գիտական դասընթացներ, կիմանան, որ սովորաբար թույլ տալիս են բերել հաշվիչներ՝ հաշվելու մեծ թվեր, թույլ տալով սովորողին կենտրոնանալու, հասկանալու, թե ինչ հավասարում պետք է օգտագործի ու ինչպես կիրառելու իր գիտելիքները: Կարո՞ղ է այս ոգին տեղափոխվել այլ հարթակներ, ուր Ինտերնետը «թեթևացնում է» այդ ծանր բեռը, և սովորողը ամեն ինչ միացնում է իրար ու կիրառում իր նախնական հմտությունները:
Իրականում, արդեն կան բավական շատ նախադեպեր, երբ սովորողներին թույլատրված է լիարժեք օգտվել ինտերնետից: Դեռ 2009-ին 14 դանիական դպրոցներ, որպես պիլոտային նախագծի մի մաս, թույլատրեցին իրենց սովորողներին օգտագործել ինտերնետ քննությունների ժամանակ: Դանիերեն լեզվի քննության ժամանակ հանձնարարությունները այնպես էին կազմված, որ հնարավոր լիներ օգտագործել ինտերնետային ռեսուրսներ:

ՀԱՏՈՒԿ

  1. Լրացրու բաց թողած տառը, որտեղ հարկավոր է.

 

է կամ ե՝ջր-ջք, նախօր-, դող-րոցք, ան-անալ, լուսն-ջք, չ-ինք, վեր-լք, միջօր-ական, երբև-, ան-ական, վայր-ջք, նախ-րգանք, չ-իր
օ կամ ո՝  ան-թևան, մի-րինակ, օրեց-ր, հանապազ-րյա, ապ-րինի, ան-թ, տար-րինակ, հն-տի, արծաթազ-ծ, ականջ-ղ
ը՝  համ-նկնել, այլ-նտրանք, խոչ-նդոտ, դաս-նկեր, դյուր-նթեռնելի,  լուս-նկա, ակ-նկալել,  հյուր-նկալ, մերթ-նդմերթ ։

  1. Կարդա առակը, քեզ անծանոթ բառերը սովորիր։ Որ պնդումը ճիշտ է, ներկիր քո սիրած գույնով.
  • Թագավորը ցանկանում էր մրցանակ շնորհել խաղաղություն արտահայտող նկարի հեղինակին։
  • Թագավորը հավանես բոլոր նկարները՝ բացի երկուսից։
  • Առաջին նկարում պատկերված էր հանդարտ լիճ։
  • Առաջին նկարում երկինքը չէր երևում։
  • Երկրորդ նկարում ոչինչ խաղաղ չէր։
  • Երկրորդ նկարում ամպրոպային երկինքն էր՝ անձրևային և կայծակներով լի։
  • Երկրորդ նկարում ջրվեժ կար նկարած։
  • Երկրորդ նկարում մայրթռչունը խաղաղ նստել էր ջրվեժի շառաչի մեջ։
  • Թագավորն ընտրեց առաջին նկարը։
  • Թագավորն ընտրեց երկրորդ նկարը։
Advertisements