12.02.2016

Ռաֆայել Պատկանյան, կենսագրական փաստեր։ Բանաստեղծությունները։ «Օրորոցի երգը»։ Որոշել բանաստեղծության ոգին։ Բնութագրել կառուցվածքը։

 

Արի՛, ի՛մ սոխակ, թո՛ղ պարտէզ մերին,
Տաղերով քուն բե՛ր տղիս աչերին.
Բայց նա լալիս է. դու, սոխակ, մի՛ գալ.
Իմ որդին չ՛ուզէ տիրացու դառնալ։

Ե՛կ, աբեղաձա՛գ, թո՛ղ արտ ու արօտ,
Օրորէ՛ տղիս, քնի է կարօտ.
Բայց նա լալիս է. դու, ձագուկ, մի՛ գալ,
Իմ որդին չ՛ուզէ աբեղայ դառնալ։

Թո՛ղ դու, տատրակի՛կ, քու ձագն ու բունը,
Վուվուով տղիս բե՛ր անուշ քունը.
Բայց նա լալիս է, տատրակի՛կ, մի՜ գալ,
Իմ որդին չ՛ուզէ սգաւոր դառնալ։

Կաչաղա՛կ ճարպիկ, գո՛ղ, արծաթասէր,
Շահի զրուցով որդուս քունը բեր.
Բայց նա լալիս է, կաչաղա՛կ, մի՛ գալ.
Իմ որդին չ՛ուզէ սովդաքար դառնալ։

Թո՛ղ որսըդ, արի՛, քաջասի՛րտ բազէ,
Քու երգը գուցէ իմ որդին կ՛ուզէ․․․
Բազէն որ եկաւ` որդիս լռեցաւ,
Ռազմի երգերի ձայնով քնեցաւ։

Advertisements