Երկինքը՝ գետնին

thezis_mini07012015_21-704x400Սբ.Եփրեմ Ասորի (IV դար)

Այս գիշերը խաղաղություն ու լռություն է բերում տիեզերքին։ Սա Մեղմության գիշերն է, դրա համար թող ամեն մեկը մի կողմ դնի բարկությունն ու խստությունը։ Սա խոնարհության գիշերն է. թող ամեն ոք սանձի իր հպարտությունն ու խոնարհի իր մեծամտությունը։ Հիմա ողորմության օրն է շողում. թող ոչ ոք իրեն հասցված վիրավորանքի դիմաց վրեժ չփնտրի։ Ուրախության օրն է եկել. թող ոչ ոք ուրիշի տխրության կամ ողբի պատճառը չդառնա։ Սա գոհության օրն է. թող հեռու մնա ամեն մի ցասկոտություն։ Սա անամպ ու պարզ օր է. թող սանձվի անդորրն ու հանգիստը ալեկոծող ամեն զայրույթ։ Սա այն օրն է, որ Աստված իջավ մեղավորներիս մեջ. թող երկնչի արդարը մեղավորների առաջ գոռոզանալուց… Սա այն օրն է, երբ մեզ շնորհ է արվել, որը մենք չէինք էլ խնդրել։ Դրա համար արդա՞ր կլիներ, եթե մերժեինք մեր եղբայրներին, որ գոռում են ու մեզնից ողորմություն են աղերսում։ Սա այն օրն է, երբ մեր աղոթքներով բացվեցին երկնքի դռները։ Պարկե՞շտ կլիներ, եթե մենք փակեինք դռները մեզնից վիրավորելու համար ներողություն խնդրողի կամ իրեն հասած աղետի թեթևացում խնդրողի առաջ։ Ինքն՝ Աստվածություն մտավ մարդկային բնույթի մեջ, որ այդ բնույթը ձգտի դեպի ամենայն սրբությունը։

Ս.Եփրեմ   Ասորի, 4-րդ դար

աղբյուրը

Թարգմանությունն իմն է։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s