Հայոց լեզվի քերականություն (ընտրությամբ առարկա)

Նախատեսվում է շաբաթական 4 ժամով (136 ժամ տարեկան)
Ուղղված է 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի սովորողներին
Դասընթացի մասնակցից պահանջվում է հետաքրքրվածություն առարկայով։

Լեզվաբանությունը ուսումնասիրության իր տիրույթում ունի նաև մտածողությունը։ Երբ մարդ իր բնույթն ուսումնասիրելու համար հետազոտում է իր մայրենի քերականության սկզբունքները, չի կարող հեռու մնալ սոցիոլոգիայից, հոգեբանությունից, ընդհանրապես մարդաբանությունից։ Նույն մակերեսով հնարավոր էհասկանալ նաև օտարներին, նրանց բնավորությունը և գործողությունների խորքային դրդապատճառները՝ ուսումնասիրելով այդ օտարների քերականությունը։
Քերականությունը, ինչպես նաև բնավորությունը, մանավանդ ազգային բնավորությունը ավելի հեշտ և հետաքրքիր է ուսումնասիրել հենց համեմատությունների միջոցով, ինչը տարբերությունների ընդգծումով ավելի հիշվող է դառնում։

Համեմատություններին հասնելուց առաջ, սակայն, հարկավոր է  հանգամանալից ուսումնասիրել մայրենի լեզուն, ինչի համար առաջարկում եմ հետևյալ ծրագիրը։

  1. Տեքստ։ Կառուցվածքը, հիմնական գործառական ոճերը։ Գեղարվեստական և գիտական տեքստերի տարբերությունը։ Հրապարակախոսության առանձնահատկությունները։ Խոսք։ Խոսքի նպատակահարմարություն և դրա ընտրությունը։ Տարբեր ոճերի տարրերի նպատակային կիրառությունը միևնույն խոսքում։ Խոսք-գործողություններ։ Խոսքային մանիպուլյացիա։ Դրա անվտանգ կիրառության միջոցները։ Խոսքի տեմպ և հետաքրքրության առաջացում։
  2. Շարահյուսություն։ Նախադասություն, խոսք, տեքստ։ Նախադասության տեսակները, պարզ նախադասության անդամները, դրանց կապակցումը, կետադրությունը։ Դերբայական դարձված, դրա ոճական կիրառությունը։ Բարդ նախադասության տեսակները։ Համազոր նախադասություններ, դրանց կապակցման միջոցները։ Գերադաս և ստորադաս նախադասություններ։ Երկրորդական նախադասության շարահյուսական պաշտոնը։ Երկրորդական նախադասության հոմանիշությունը դերբայական դարձվածին։ Ներգործական և կրավորական կառույցի նախադասություններ։ Նխադասությունների տեսակներն ըստ երանգի։ Տարբեր ամբողջական կառույցների նպատակային կիրառությունը։ Գրավոր և բանավոր տեքստերի մեջ նախընտրելի կառույցներն ըստ խոսքի նպատակի։
  3. Ձևաբանություն. Խոսքի մասերը. Նյութական իմաստ, քերականական իմաստ և վերաբերություն արտահայտող խոսքի մասեր։ Դրանց քերականական կարգերը, կիրառությունը խոսքի մեջ։
  4. Բառապաշար. Բառապաշարի շերտերը՝ հնաբանություններ, նորաբանություններ, բարբառներ, ժառգոն, արգո, փոխառյալ բառեր, օտարամուտ բառեր։ Մենիմաստ, բազմիմաստ, համանուն բառեր։ Հոմանիշներ, հականիշներ։ Կայուն կապակցությունները (դարձվածքներ, շրջասություններ, թևավոր խոսքեր և այլն) ՝ որպես բառային միավորներ։ Բառապաշարի ոճական նշանակությունը։
  5. Քերականություն, քերականության բաժինները։ դրանց կապը միմյանց հետ։ Հնչունաբանություն, ուղղագրություն, ուղղախոսություն, հնչյունափոխություն։ Օրինաչափություններ և բացառություններ։ Ուղղագրական սխալների հավանական աղբյուրները։
  6. Նախագիտելիք. Լեզվաբանություն, դրա բաժինները։ Լեզվաբանության դերը գիտությունների շարքում, ամենահետաքրքիրը լեզվաբանության մեջ։ Հայոց լեզվի մասին նախագիտելիք. Հնդևրոպական լեզվաընտանիք, հայոց լեզուն՝ որպես ինքնուրույն ճյուղ, հայոց լեզվի զարգացման փուլերը։ Արդի վիճակը։

Գործունեության ձևերը-

  • Հետազոտական աշխատանքներ, համեմատություններ այլ լեզուների կառույցների հետ։ Օրինաչափությունների և բացառությունների արձանագրում։
  • Ռեֆերատներ, հայտնի լեզվաբանների աշխատությունների ընթերցումներ և ներկայացում։
  • Գործնական աշխատանքներ (նյութի ուսումնասիրում, դրա արտահայտության որոնում տեքստերում, համապատասխան օրինակի ինքնուրույն կազմում)։
  • Թարգմանություն՝ մայրենիի մշակման և համեմատության համար։
Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s