16-րդ դաս

«Ընթերցանություն+ինտերակտիվ թատրոն» նախագծի շրջանակներում

Զոհրապի «Մեղա՜ տեր» նովելը։

  •  Պատասխանիր հետևյալ հարցերին.
  1. Ի՞նչ մանկություն էր ունեցել Մարտիրոս աղան։
  2. Ինչպե՞ս էր վերաբերվում Աստծուն ու հավատին իր հայրենիքում։
  3. Ինչպե՞ս էր հաշտեցրել Մարտիրոս աղան դրամասիրությունն ու աստվածասիրությունւը Պոլիս գալուց հետո։
  4. Ի՞նչ մեղքի համար էր ջերմեռանդորեն աղոթում Մարտիրոսը։ Հնարավո՞ր էր խիղճն այլ կերպ թեթևացնել։
  • Շարադրիր մտքերդ Զոհրապի այս նովելի գլխավոր կերպարի մասին։ Փորձիր նրա վարքը արդարացնել։ 
  • Պատկերացրու, որ Մարտիրոս աղան Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթի հարուստ մարդն է՝ տերը։ Ի՞նչ ընթացք կստանար հեքիաթի հատկապես երկրորդ՝ փոքր եղբոր՝ ծառայության գալու մասը։ 

Անհասկանալի բառերի բացատրությունը գտնելու համար օգտվիր առցանց բառարանից։

Advertisements