8-րդ դաս

Նախագիծ

Կարդա «Դպիրում» քո ուսուցիչներից մեկի որևէ հոդված և ներկայացրու այն՝ նշելով՝

  • Ով է հեղինակը։
  • Ինչի մասին է հոդվածը։
  • Ինչ օրինակներ է հեղինակը բերել, իր անձնական կամ գործընկերների փորձի մասին գրե՞լ է
  • Հոդվածում նշված խնդիրը դու դասերին նկատե՞լ էիր։
  • Քո կարծիքով լա՞վ է, որ այդպիսի հոդված կա. ի՞նչ կսովորեն հոդվածը կարդացողները, որքանո՞վ այն կօգնի դասերն ավելի արդյունավետ կազմակերպելուն կամ մեծերի ու փոքրերի արդյունավետ շփմանը։
  • Հդովածը կարող ես քննարկել նաև ծնողիդ հետ քո վերլուծության մեջ ներառելով նաև նրա կարծիքը (անպայման նշելով, որ դա մայրիկի կամ հայրիկի կամ այլ մեծի կարծիքն է)։

9-րդ դասարան

Ռոբերտ Շեքլիի «Ներեցեք, որ խցկվում եմ Ձեր երազի մեջ» պատմվածքը։

  1. Փոխադրիր պատմվածքը Ֆորկայի անունից։
  2. Ընդհանրացում արա՝ արդյո՞ք մենք մեզ պատասխանատու ենք զգում մեր ամեն արածի համար։
  3. Բնութագրիր պատմությունը պատմողին։ Գտիր նրա մեջ առնվազն երեք բացասական գիծ, հաստատիր միտքդ պատմվածքից մեջբերումներով։ Նշիր նաև դրական կողմերը։
Advertisements