9-րդ դաս

Կարդում ենք «Սասունցի Դավիթը»

3-րդ ճյուղ

Գտիր տրված հարցերի պատասխանները։

  1. Երբ Դավիթը մնում է առանց ծնողների, նրան դժվարանում են պահել Սասունում և ուղարկում են Մսըր՝ Իսմիլ խնթունի մոտ։ Ո՞վ է Դավթին Մսըր տանում։ Ի՞նչ հանձնարարություն է ստանում տանողը և ինչպես է կատարում այդ հանձնարարությունը։ Գտիր համապատասխան հատվածները։
  2. Ինչո՞վ է սնվում Դավիթը Մսրում։ Ո՞ւմ առաջարկն էր դա։
  3. Մսրա Մելիքը գիտեր, որ Դավիթն իր եղբայրն է։ Ինչո՞ւ է որոշում սպանել նրան։
  4. Ինչպե՞ս է պատահում, որ Դավիթը վառում է լեզուն ու դրանից հետո դառնում թլոր՝ թոթովախոս։
  5. Ինչպե՞ս է պատահում, որ Դավթին ուղարկում են հետ՝ Սասուն։ Ի՞նչ խարդավանք էր պատրաստել Մսրա Մելիքը Դավթի նկատմամբ, և ինչ վախճան ունեցավ այդ խարդավանքը։
  6. Սասունում գիտեին, որ Դավիթը վերադառնում է։ Ո՞վ էր տեղեկացրել։
  7. Ինչո՞վ էր Դավիթն զբաղվում Սասունում։ Հորեղբայր Օհանն ի՞նչ գործի դրեց Դավթին։
  8. Ինչո՞ւ որոշեցին, որ Դավիթն, ավելի լավ է, հովվություն չանի։
  9. Սասունում Դավթին ծուռ՝ գիժ էին համարում ու առանձնապես չէին սիրում։ Ի՞նչ միջադեպ եղավ, որ դարձավ բոլորի սիրելին։
  10. Մհերի հիշատակը վառ պահելու համար Դավիթն ի՞նչ կարևոր գործ է անում։ Ո՞ւմ է պահակ կարգում և ինչ հանձնարարություն է տալիս։
  11. Երբ Կոզբադինը գալիս է Սասուն և յոթ տարվա հարկ պահանջում, Դավիթը գնում է սարերը՝ որս անելու։ Ինչպե՞ս է պատահում, որ հենց սկզբից տեղյակ չի լինում հարկահաններից։
  12. Մի անգամ Վերգոն, Ձենով Հովանն ու Քեռի Թորոսը հարբեցնում են Դավթին։ Ինչո՞ւ են նման բան անում և ինչպե՞ս է դա հաջողվում։
  13.  Ինչպե՞ս է պատահում, որ Դավիթն իմանում է հոր զենք-զրահի և ձիու մասին։
  14. Ի՞նչ փորձության է ենթարկում ձին Դավթին։ Է՞լ ում էր ճիշտ այդպիսի փորձության ենթարկել։
  15. Ո՞վ է իր սգից դուրս գալիս, Երբ Դավիթը հեծնում է Քուռկիկ Ջալալին։
  16. Ինչպե՞ս է պատահում, որ Դավիթն ուզում է Քուռկիկ Ջալալին սպանի։ Դավթի ո՞ր հատկանիշի մասին է այդ միջադեպը խոսում։
  17. Երբ տեսնում է Մելիքի անհամար զորքը, Դավիթը մի պահ երկմտում է։ Ո՞վ է ոգևորում նրան և աջակցություն խոստանում։
  18. Ի՞նչ առաջարկ է անում Դավթին Իսմիլ խաթունը Մելիքի սպանվելուց հետո։ Ի՞նչ է դրան պատասխանում Դավիթը։
  19. Մի անգամ կամրջի վրա Քեռի Թորոսը երկու աշուղների պատուհասում է, նրանց գործիքները ջարդում, նրանց էլ պատվիրում հեռանալ Սասունից։ Ինչո՞ւ է այդպես վարվում։
  20. Ի՞նչ փորձություն է Դավիթը հաղթահարում Խանդութին կին առնելու համար։ Ինչո՞ւ է Խանդութի հետ ամուսնանալը Դավթի համար հոգու մեղք։
  21. Ինչպե՞ս է վախճանվում Դավիթը։ Դրանից հետո ինչպե՞ս են իրենց պահում Վերգոն ու Խանդութ խանումը։

 

Այլընտրանք

Կարդա Ֆերնանդու Վերիսիմուի «Քիթը»պատմվածքը և փորձիր մեկնաբանել՝ ինչ նշանակություն ունի մարդու համար հասարակական կարծիքը։

Advertisements