03.12.2018

Դերանուն։ 

Գտիր դերանունները, որոշիր՝ որ խոսքի մասին է փոխարինում։

Շախմատային պարտիա
Անգլիացի տղամարդն ու ռուս կինը ծանոթացան Կապրիում, կարճ, բայց հոգեցունց սիրավեպ ունեցան։ Դրանից հետո անգլիացին գնաց Լոնդոն, իսկ ռուս կինը վերադարձավ իր Անծայրածիր տարածքները։ Նրանք որոշեցին շարունակել իրենց սերը՝ տարածության վրա շախմատ խաղալով։ Ժամանկ առ ժամանակ Ռուսաստանից նամակ էր գալիս Լոնդոն՝ հերթական քայլով, և ժամանակ առ ժամանակ թվեր պարունւակող նամակ էր գալիս Ռուսաստան Լոնդոնից։
Այդ ընթացքում անգլիացին ամուսնացել էր, երեք երեխա էր ունեցել։ Կինն էլ էր երջանիկ ամուսնության մեջ։ Շախմատային պարտիան քսան տարի տևեց։ Հինգ-վեց ամիսը մեկ՝ մի նամակ։ Մինչև մի անգամ անգլիացին ձիու դավադիր քայլով այնպիսի նամակ ստացավ, որ վերցրեց թագուհուն։ Եվ անգլիացին հասկացավ, որ այդ քայլն արել է մի ուրիշ անձ, որ տեղեկացնի սիրելիի մահվան մասին…

Դերանվան տեսակները։ Հոլովվող դերանունների հոլովումները։ Դերանվանական հոլովման առանձնահատկությունը։

Առաջադրանք

Գտնել անձնական դերանունները, որոշել դեմքը, թիվը, հոլովը։

  1. Կարծես թե դարձել եմ ես տուն,
    Բոլորն առաջվանն է կրկին.
    Նորից դու հին տեղը նստում,
    Շարժում ես իլիկը մեր հին,Մանում ու հեքիաթ ես ասում,
    Մանում ես անվերջ ու արագ:
    Սիրում եմ պարզկա քո լեզուն,
    Ձեռներըդ մաշված ու բարակ:Նայում եմ, մինչև որ անզոր
    Գըլուխըս ծնկիդ է թեքվում.
    Նորից ես մանուկ եմ այսօր,
    Դրախտ է նորից իմ հոգում:

    Արևը հանգչում է հեռվում,
    Գետից բարձրանում է մշուշ,
    Հեքիաթըդ անվերջ օրորում,
    Ւլիկըդ խոսում է անուշ…

Advertisements