02.22.2018

Որոշիչ։ Տեքստից գտած որոշիչների ներկայացում։

Որոշչի դիրքը որոշյալի նկատմամբ։ Ծավալուն որոշիչ։ Հետադաս ծավալուն որոշիչ։ Որոշչի կետադրությունը։ Եթե ծավալուն է և հետադաս (երկուսը միասին), որոշյալից անջատվում է բութով, մյուս անդամներից՝ ստորակետով։ Օրինակ՝ Աշուն՝ խաղցր ու բաղձալի, Ինչ խոսքերով գովեմ քեզ։

Կետադրիր տրված նախադասությունները.

  • Հեծվորը Կոստանդ աղան էր սպիտակ ձիու վրա։
  • Վեց շոււն ուներ մեկը մյուսից կատաղի։
  • Թվում էր, թե ջրի տակ սուզվել է մի վանք վաղուց մեռած։
  • Փողոցում կանգնած էր մի կին տղամարդու գլխարկով։
  • Չկա ոչ մի սահման դնող պայծառ շող, Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող։
  • Արդեն հետ մնաց վերջին ջրաղացը այն իմաստուն ջրաղացպանով։
  • Նրա առջև անտառապատն էր աչքերը կաս-կարմիր ածուխ։
  • Երկրի վրա չոքեց ձմեռը մահվան նման սառն ու անողոք։

Գոյականի լրացում, հատկացուցիչ

Հատկացուցիչն այն առարկան է, որին հատկացված է, պատկանում է մի բան։ Հատկացուցիչը դրվում է սեռական հոլովով։ Սովորաբար դրվում է հատկացյալից առաջ՝ Արմենի գիրքը… Լուսինեի մազերը… և այլն։

Հովհ.Թումանյանի «Անուշ» պոեմի նախերգանքից դուրս բեր հատկացուցիչները։

Հատկացուցիչը սովորաբար չի տրոհվում, բայց, եթե հատկացյալից հեռու է ընկած և արանքում գոյական կա, հատկացուցչի վրա բութ է դրվում։ Օրինակ՝ Քաղաքի՝ փողոցները լուսավորող լապտերները անջատվում են դեռ լույսը չբացված։

Կետադրեք տրված նախադասությունները.

  • Դառը մտորումները բզկտում էին սպարապետի ազգի ցավերով տառապող զգայուն հոգին։
  • Արսենը ամենևին չէր նկատում կնոջ արտասուքով ողողված աչքերը։
  • Արևի շողերը ցրում էին թուխպի բրդի քուլաներին նմանվող ծվենները։
  • Առավոտյան Անիի դեպի արևմուտք նայող դարպասից դուրս եկավ մի հեծյալ։
  • Ձորալանջին հպարտ վեր էր խոյանում Թովմա առաքյալի հնությունից մամռակալած վանքը։
  • Հայացքը չէր կտրում լեռների տեգերի նման ցցված հրաբխային սուր կատարներից։

 

 

Advertisements