02.16.2018

  1. Փոխադրիր հատվածը՝ ուղղակի մեջբերվող խոսքը դարձնելով անուղղակի։
    Դավիթ գընաց հորեղբոր մոտ.
    — Է՜յ հորեղբայր, կանչեց հերսոտ,
    Իմ հերն ուներ կռվի համար
    Հրեղեն ձի, ոսկի քամար,
    Ծալ-ծալ կապեն գուռզը պողպատ,
    Թամբ սադափեն, կուռ սաղավարտ,
    Խաչ պատրաստին իր աջ բազկին,
    Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին,
    Կըտաս — բեր տուր…
    — Վա՜յ Դավիթ ջա՜ն,
    Ահից գոռաց Ձենով Օհան.
    Քո հոր մահվան տարուց-օրից
    Դուրս չեմ հանել ձին ախոռից,
    Ոչ սընդուկից Թուր-Կեծակին,
    Զըրահ շապիկ, ոսկի գոտին…
    Ինձ թող ամա՜ն, մի՛ սպանիր,
    Կուզես — հըրեն, գընա հանի՛ր։
  2. Կետադրիր տրված նախադասությունները.
  • Ու միայն մասրենու կարմիր թփերն էին ու փայլուն մասուրները դեղնած տերևների արանքներում։
  • Մի տեղ աշնան մուգ կանաչ արտերն էին մի այլ տեղ գարնան սև ցելերը։
  • Ամռան շոգին այնտեղ սառն էր պատերը լպրծուն։
  • Այնտեղ միշտ մռայլ ամպ էր նստում ամպի տակ սառույցի հաստ շերտեր։
  • Մոխրի մեջ խաղացող երեխաները տեսան թե ինչպես շները հաչելով վազեցին ձիերի վրա։
  • Քեզնից ամբողջ օրը փողոցներ չափչփողիցդ հազիվ թե կարգին մարդ դուրս գա։
  • Այդ ամենը ընդունում էր որպես գուղացի աղջկա անուրախ մանկությունից մնացող անքննելի խորհուրդ։
  • Թանգարանի պահեստներում մնացել են արվեստի մարդկանց աչքից հեռու մնացած գործեր։
  • Հոգնած կոպերը կծանրանան, բայց լսողությունը հաստակ ու արթուն միշտ կհետևի շարժիչի ձայնին։
  • Դա մի փոքրամարմին կին էր տարօրինակ ծեր առողջությունից զրկված։


3. Ուղղակի մեջբերված խոսքը դարձրու անուղղակի։ Հետևիր կետադրությանը

  • Սիրում էր կրկնել այս խոսքերը.

-Եթե ուզում ես քեզ հետ ճանապարհ ընկնեմ, լսիր իմ խորհուրդը։

  • Ս.Դալին մի առիթով գրել է. «Երեք տարեկանում երազում էի խոհարար դառնալ, հինգում՝ Նապոլեոն, այսօր ուզում եմ՝ ես ինքս լինեմ»։
  • Մոնտեսքյոն ասել է.

-Եթե մենք ուզում ենք կառավարել մարդկանց, չպետք է վանենք, այլ պետք է հետևենք նրանց։

4. Անուղղակի մեջբերված խոսքը դարձրու ուղղակի։ Հետևիր կետադրությանը։

  • Նիցշեն ասում է, որ ով տիրապետում է ուժին, հրաժարվում է մտքից։
  • Ասաց, որ չի ուզում մեզ հետ որևէ հարց քննել, և անշտապ դուրս եկավ սենյակից։
  • Երկար բանավեճից հետո հայտարարում է, որ չի ուզում աշխատել այդ հիմնարկում և հեռանում է։