2018-2019 ուստարվա նախագծեր

Կրթահամալիրային օրացույցով նախատեսված նախագծեր

  1. Սեպտեմբերյան հավաքի մասնակցություն. «Ճկուն հմտությունները և նախագծային աշխատանքները» («Կարդում ենք» նախագծի շրջանակներում՝ թարգմանում ենք, կարդում ենք, ներկայացնում ենք, քննարկում ենք՝ կազմակերպումը՝ սովորողների)։
  2. Երևան- 2800. «Կարդում ենք» նախագծի շրջանակներում ֆլեշմոբներ երևանյան խնդիրների մասին շեշտով։
  3. «Ապրել միասին»՝ ֆրանկոֆոնիա- ֆրանսերենից թարգմանած նյութերի ընթերցում, վերլուծություն, ներկայացում։
  4. Գրաբարյան օրեր. «Կարդում ենք գրաբար»՝ աուդիոնյութեր։
  5. Մանկավարժական աշնանային բաց ճամբար։
  6. Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն. պատումներ կրթահամալիրի շուրջ, հին ու նոր սեբաստացիներ, ընթերցումներ, քննարկումներ, կլոր սեղան «Ձեռքբերումներ և բացթողումներ. անելիքներ և հեռանկար» նախնական թեմայով։
  7. Ազգագրական փառատոն. ուսումնասիրում ենք ազգային տոները, ֆոլկլորային խաղիկներ, դրանց վերլուծությունը։
  8. Մայրենիի ստուգատես. խաղ-մրցույթներ, խոսքային տարբեր շերտերի ուսումնասիրում, կլոր սեղանի կազմակերպում տարբեր լեզվական թեմաներով ընթերցումներ։
  9. «Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց»-դասական գրականություն. Թումանյան-150՝ Թումանյանի պոեմներից ընթերցումներ, լեգենդների բեմադրում («Թագավորն ու չարչին», «Մի կաթիք մեղր» և այլն)։
  10. Մանկավարժական նորարարության գարնանային ճամբար
  11. Հունիսյան ճամբար
  12. Ստուգատեսներ (ընտրութծյամբ գործունեության, թարգմանական, թատերական, կինո-ֆոտո)
  13. Մանկավարժական աշխատողների հունիսյան ճամբար։

1.Ընթերցանության նախագծեր
 «Կարդում ենք»
ա) Արձակ, էպոս.
արդյունքը՝  ֆլեշմոբ՝  Էկոլոգիական ուղղվածությամբ, քաղաքացիական ուղղվածությամբ։
Համագործակցում հայերենի, օտար լեզուների, կերպարվեստի դասավանդման հետ։
բ) Պոեզիա և երաժշտություն՝ Սոնատներ, ռոմանսներ։ Համագործակցություն երաժիշտների հետ։ Արդյունքը՝ համերգ — ներկայացում։

Ընթերցանության ծավալ՝

  • Հայ դասականներ
  • գրաբար
  • էպոս
  • արևմտահայ հեղինակներ
  • սփյուռքահայ հեղինակներ
  • համաշխարհային գրակ. դասական արձակ
  • պոեզիա․ դասական
  • պոեզիա, ժամանակակից

2.Լեզվական նախագծեր
ա) ստուգաբանություն
բ) բառակազմություն
գ) գրաբարաբանություններ
դ) քերականական կառույցներ և հասարակական կառույցներ
ե) փոխառություններ և օտարաբանություններ (ոչ միայն բառային մակարդակում)
Արդյունքը՝ զեկուցումներ, կլոր սեղան-քննարկումներ մայրենիի օրվա առթիվ։

3. Ռադիոնախագծեր 
4.Թարգմանական նախագիծ՝ «Թարգմանիր» ամսագիր
5.Տեղեկատվական նախագիծ՝ «Օրագիր» օրաթերթ։

 

Advertisements