Ամառային ճամբարին ընդառաջ

Ուսուցչի գարնանային դպրոցի նախագիծ.

Առջևում ամառային ուսումնական ճամբարն է՝ համատեղ ուսումնական նախագծերի, այդ նախագծերում նաև կրթահամալիր եկողներին ընդգրկելու ժամանակը։ Ճամբարն, անկասկած, պիտի ունենա լավ մտածված կառուցվածք, գրավիչ բաղկացուցիչներ և հնարավորություն ընդգրկելու նաև այլ դպրոցների սովորողների։ Մտածված, նախօրոք նախագծած, համոզիչ ծրագրով ճամբարը հարմար կլինի նաև «արտահանելու» համար։

Ահա այս նախապատրաստումների համար ուսուցչի գարնանային դպրոցի ժամանակ առաջարկում եմ հետևյալ թեմաներով աշխատանք.

  1. Շարժական  խաղերի և տարբեր ոլորտների ճանաչողության համադրումով մրցախաղի նախագծի մշակում. գաղափարների ամբողջացում, հղկում։ Որոշակի (ամեն ոլորտի համար՝ իր նախատեսած) հմտությունների կիրառման ապահովում։
  2. Շարժական  խաղերի և տարբեր ոլորտների ճանաչողության համադրումով մրցախաղի նախագծի մշակում. առաջարկների գրառում, նախագծի ամբողջացում, ձևակերպում, աշխատանքների բաշխում։
  3. Ճանաչողական խաղ-մրցույթների նախագծեր. փուլերի, մասնակիցների և բովանդակության ճշտում, խաղի կանոնների մշակում։
  4. Ընթերցանության ու ասմունքի ներկայացումների նախագծեր. գաղափարներ, նպատակներ, կազմակերպման առաջարկներ։
  5. Քննարկումների նախագծերի պատրաստում։ Գաղափարներ, նպատակը, սպասվելիք արդյունքները։ Նախագծերի ձևակերպում, մասնակիցների ճշտում, թեմաների գրանցում։

 

 

Advertisements