Աշնանային ճամբար

Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբարում դասընթաց վարելու նախագիծ.

Մեդիահմտություններ, wordpress-բլոգում և ենթակայքում նյութի տեղադրում, աուդիոնյութի պատրաստում։
Ժամանակը— հոկտեմբերի 29-նոյեմբերի 2
Մասնակիցները- կրթահամալիր անոր ընդունված դասավանդողներ, այլ ցանկացողներ, այդ թվում՝ սովորողներ
Ժամը՝ 9.30-10.30
տեղը՝ Ավագ դպրոց, 3-1 լսարան։

Ծրագրում.

Առաջին պարապմունք. word-ի առանձնահատկությունները, փաստաթղթում աշխատաելը, տեսանելի խմբագրումներ անելը։ Տարբեր գործիքների համար օգտագործած ծրագրով աշխատանքը տեսանելի դարձնելու խնդիրն ու   հնարավոր լուծումները։

Երկրորդ պարապմունք. wordpress-ի հնարավորությունները։ Բլոգում նյութի տեղադրում, հրապարակման հերթագրում կամ անմիջապես հրապարակում։ Խմբագրում։ նկարի կամ այլ մեդիանյութի ներմուծում։ Էջի և գրառման տարբերությունները։

Երրորդ պարապմունք. Ենթակայքում նյութեր հրապարակելու կարգի ուսումնասիրում։ Ենթակայքի նյութերի համար պատասխանատվությունը։ Բլոգից կամ այլ ի-նետ ռեսուրսներից նյութերի տեղադրումը, առաջնորդող նկարի տեղադրումը։

Չորրորդ պարապմունք. Աուդիոնյութի պատրաստում։ Աուդիոնյութերի մեկտեղում մեկ անվան տակ, դրա առավելություններն ու թերությունները (քննարկում)։ Աուդիոնյութի տեղադրումը wordpress բլոգում ընդհանրարպես, Ավագ դպրոցի ենթակայքում՝ մասնավորարպես։

Հինգերորդ պարապմունք. Մոնտաժային ծրագրեր, մոնհաժի հիմնական սկզբունքներ։ Գործնական աշխատանք՝ մոնտաժի փորձ։

 

Advertisements