Լրագրության ծրագիր

  • Նախատեսվում է ընտրությամբ խմբի համար
  • Աշխատանքի բնույթը՝ նախագծային
  • Կազմակերպումը՝ դասարանային և առցանց
  • Նպատակը՝ հաղորդակցական, քննադատական մտածողության, ճկուն հմտությունների զարգացում, դրանց կիրառության դաշտի ստեղծում և կիրառում։
  • Արդյունքը՝ էլեկտրոնային լրագիր, TV և ռադիոնյութեր

Բովանդակային ծրագիր

  1. Լրագրության առանձնահատկությունները. ինչի համար է նախատեսվում, ինչ կողմնակի արդյունքներ կարող ենք ստանալ։
  2. Լրահավաքություն, լրաստեղծում։
  3. Լրագրողի էթիկան. մոտեցում անհատին և երևույթին, վերաբերմունք ընտրած նյութի նկատմամբ, բարեխղճություն, պատասխանատվություն և այլն։
  4. Գրավոր լրագրության առանձնահատկությունները.
    ա) Գրավոր լրատվություն
    բ) Լրագրողական հետազոտություն
    գ) Հարցազրույց։
  5. Բանավոր լրագրության առանձնահատկությունները. հնչերանգ, շփում մարդու հետ, թիմային, համագործակցային աշխատանք ցանկացած նախագծի մեջ։
  6. Աուդիո և տեսամոնտաժի հիմնական սկզբունքները։
  7. Խմբագրում։
  8. Հրապարակայնացում։ Հրապարակային ելույթ։
  9. Տեսահաղորդման և աուդիոհաղորդման կազմակերպում։ Պայմանավորում, նախնական զրույցներ։
  10. Գովազդներ։
  11. Կատարված աշխատանքների պարբերական ամփոփումներ։

Առաջարկվող նախագծեր (նախնական).

  1. «Խոսքուզրույց»
  2. «Խոհանոցից խոհանոց»
  3. «Խոսքի ուժը»
  4. «Ինչ կա-չկա»
  5. Գրական ակումբ
  6. Վերլուծաբան
  7. Սովորողների նախաձեռնություններ

 

Advertisements