Մանկավարժական ամենամսյա ակումբ

(նախագիծ)

Նախատեսվում է առաջարկվող թեմաների շուրջ մանկավարժական հետաքրքրված աշխատողների քննարկում՝ բանախոս-ընդդիմախոս- մասնակիցների տեսակետներ ձևաչափով։ Արդյունքը՝ էլեկտրոնային ամսագիր՝ «Մանկավարժական ակումբ» խորագրով. քննարկված թեմայի շուրջ ակումբի մասնակիցները տրապարակում են իրենց տեսակեհները։ «Ուղիղ եթերներ», տարածում սոցցանցերով, հանրային քննարկման հրահրում։

Առաջարկվող թեմաներ.

  1. Դպրոցական պետական «օրինակելի» և այլընտրանքային ծրագրեր, դասագրքեր, դրանց կիրառման նպատակահարմարությունն ու այլընտրանքը. սովորողի ընտրություն.
  2. Նախագծային և տամգործակցային ուսուցում, դրանց դրական և ոչ դրական կողմերը, լուծումներ.
  3. Սովորողի քաղաքացիական ակտիվությունը. խնդիրներ, լուծման տարբերակներ.
  4. Ճկուն հմտություններ (Soft skills), դրանց զարգացումը տարբեր առարկաների միջոցով, առաջարկներ և փորձի հրապարակում.
  5. Սովորողի ինքնուրույնության խնդիրը. ինքնուրույնության և ամենաթողության սահմանը.
  6. Հիմնական արժեքներ. մանկավարժական աշխատողի արժեքները և դրանց ազդեցությունը սովորողի վրա.
  7.  Համայնք. կրթական օջախը՝ համայնքում. փոխվստահություն, փոխաջակցություն, կենսական միջավայրը՝ որպես կրթական միջավայր. ներառականություն. մեծացող մարդու դաստիարակությունը՝ համայնքի խնդիր.
  8. Ծեսը՝ կրթության միջոց. կրոնական բնույթի ծեսերը և խղճի ազատությունը. մոտեցումներ, լուծումներ.
  9. Սովորողի հակումները, մանկավարժի՝ սովորողին իր հակումների սահմաններում աջակցելու մեթոդները, տարբեր տարիքում սովորողի մասնագիտական կողմնորոշում (միջամտության չափի և ձևի խնդիրը).
  10. Մանկավարժի զբաղվածությունը, ինքնակրթությունը, իր գործունեության նախագծումը.
  11. Մանկավարժական ակումբի պարապմուք՝ մասնակիցների առաջարկած թեմայով։

Առաջարկվող գրականություն

Advertisements