«Սովորող սովորեցնող» (հունվարյան)

«Սովորող սովորեցնող» նախագծով Թումանյանի և Կոմիտասի  150ամյակներին ընդառաջ՝ «Խաղում ենք Թումանյան, երգում ենք Կոմիտաս»։
Արդյունքը՝ տեսադասեր։
Համագործակցում նախակրթարանի դաստիարակների, նկարչության, երաժշտության, կինո-ֆոտոյի ակումբի հետ։

  • Նախապատրաստական փուլ արձակուրդներին նախագծում ընդգրկվող -րդ և -րդ դասարանների սովորողները ընտրում են Թումանյանի այն ստեղծագործություններից, որոնք հարմար են նախակրթարանային տարիքի սաների համար։ Պատրաստում են ստեղծագործությունների արտահայտիչ ընթերցումը։
  • Իրականացման փուլ
  • Այցելություն նախակրթարաններ, ծանոթություն, խաղեր։ Առաջին հեքիաթի ընթերցում։ Սաները նկարում են հեքիաթի հերոսներին։
  • Նույն սովորողները նույն խոսերում կարդում են ևս երկու ստեղծագործություն, նորից նկարում են։
  • Ավագ սովորողները փոխում են խմբերը, պատմում են նույն երեք ստեղծագործությունները, բայց խառնած։ Սաներին առաջարկում են առանձնացնել հետոսներին։
  • Թատերականացված ու  կոմիտասի երգերով համեմված խաղեր են խաղում։
  • Սաներին հարցեր են տալիս՝ իրենց հավանած կերպարի, ստեղծագործության մասին։

Ամբողջ ընթացքը նկարահանվում է։ Ստեղծվում են.

  • Սաների նկարներից բաղկացած էլեկտրոնային պատկերասրահ
  • Տեսադասեր՝ Ավագ սովորողների մեկնաբանություններով և դասավանդողների փորձագիտական դատողություններով։

Նախագիծը ընթացքի մեջ է։ Նախնական արդյունքներ՝ 1, 2, 3, 4, 5

Advertisements