Քաղաքացիական-հասարակագիտական-լրագրողական նախագծեր

Նպատակը.

  1. Քննադատական մտածողության զարգացում
  2. Հաղորդակցական հմտությունների զարգացում
  3. Քաղաքացիական ակտիվության սատարում
  4. Բանավոր և գրավոր լեզվագործունեության ապահովում։

Ներառում է

  1. Ընթերցանության նախագծեր՝  «Կարդում ենք»
    ա) Պոեզիա՝ արդյունքը՝  ֆլեշմոբ՝  Էկոլոգիական կամ քաղաքացիական ուղղվածությամբ։
    Համագործակցում հայերենի, օտար լեզուների, կերպարվեստի դասավանդման հետ։
    բ) Պոեզիա և երաժշտություն՝ Սոնատներ, ռոմանսներ։ Համագործակցություն երաժիշտների հետ։ Արդյունքը՝ համերգ — ներկայացում։
    գ) էպոս՝ արդյունքը՝ խաղ-մրցույթ՝ ազգագրական մթնոլորտի ու միջավայրի ստեղծմամբ։ Համագործակցում կերպարվեստի, երաժշտության, տեխնոլոգիայի դասավանդման հետ։
    դ) Արձակ՝ հասարակություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, իրավագիտություն. արդյունքը՝ քննարկումներ համապատասխան թեմաներով։ Համագործակցում նշված առարկաների դասավանդման հետ։
    ե) «Ճկուն հմտություններ». հանրային թեմաներով քննարկումներ, որոնց կազմակերպողը սովորողներն են, մշակում են ճկուն հմտությունները և կիրառում են դրանք։ Համագործակցություն մայրենիի և հասարակագիտության դասավանդման հետ։ Արդյունքը՝ քննարկումների շարք. (Երկու քննարկում արվել է. «Համակեցության կանոնները», «Թվային միջոցները դպրոցում»)
  2. Ռադիոնախագծեր՝ լրատվական «Սուրհանդակ» և անհատական տարբեր նախագծերով՝ «Էթիկետ»- նպատակը՝ խթանել սովորողների հետազոտական աշխատանքները, մշակել բանավոր խոսքը։
  3. Թարգմանական նախագիծ՝ «Թարգմանիր» ամսագիր . համագործակցություն օտար լեզուների դասավանդման հետ։
  4. Տեղեկատվական նախագիծ՝ «Օրագիր» օրաթերթ։
Advertisements