Թարգմանական նախագծեր

Պտղնավանք
Պտղնավանք

Թարգմանական աշխատանքը մշակում է նախ և առաջ մայրենի լեզուն, քանի որ հարկավոր է լինում մայրենի լեզվով ձևակերպելու թարգմանվող նյութը, խուսափելու օտարաբանությունից, համեմատության մեջ տեսնելու կառույցների տարբերությունները, ընտրելու անհրաժեշտ տարբերակը։ 
Նախատեսվում են թարգմանական բազմատեսակ աշխատանքներ՝ սկսած հանրահայտ միջազգային պարբերականներից հրատապ լուրերի թարգմանությունից, վերջացրած գեղարվեստական գրականության թարգմանություններով։ Թարգմանությունները կատարվում են սովորողներին մատչելի ցանկացած լեզվից։  Դասընթացը բաղկացած է տեսական՝ թարգմանական մշակույթ, թարգմանական նրբություններ, հստակ կանոններ, խմբագրման և սրբագրման նրբություններ, և գործնական մասից՝ թարգմանական հմտությունների մշակում, լրատվություն, «Թարգմանիր» բլոգի սպաարկում։

Առաջարկվող նախագծեր.

  1. Հրատապ լրատվական նյութերի որոնում, թարգմանությունև հրապարակում «Թարգմանիր» բլոգում։ Թարգմանությունը կատարվում է ամեն օր։ Համագործակցություն օտար լեզուների նախընտրությամբ խմբերի հետ։
  2. Հետաքրքիր նյութերի որոնում և թարգմանություն. հրապարակվում է «Թարգմանիր» բլոգում երբ պատրաստ է լինում։
  3. Հանրամատչելի նյութերի և ֆիլմերի թարգմանություն և հրապարակում «Թարգմանիր» բլոգում։ Թարգմանվում է նախագիծն ընտրած խմբի կողմից, ֆիլմերը նաև ձայնագրվում են։ Համագործակցություն բնագիտական, հասարակագիտական և այլ առարկաների նախընտրությամբ խմբերի հետ։
  4. Գեղարվեստական գրականության թարգմանություն և հրապարակում «Թարգմանիր» բլոգում. կատարվում է սովորողի ընտրությամբ կամ դասավանդողների առաջարկով։ Համագործակցություն ընթերցանությունն ընտրած խմբերի հետ։
  5. Խմբի հետ «Թարգմանիչ» ալմանախի համարի պատրաստում։

Յուրաքանչյուր նախագիծ ստանձնում է սովորողը կամ սովորողների խումբը, ճշտվում են կատարման պարբերականությունը, ժամկետները, յուրաքանչյուր թողարկման պատասխանատուն։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s