Հունիսյան մանկավարժական ճամբար-18

13900192_1217777458241380_106776046714945038_n
Ենոքավանի ձորը (իմ)
  • Թեման՝ «Լեզու և գրականություն» ուսումնական բնագավառը՝ ավագ դպրոցում։
  • Մասնակիցները՝ հետաքրքրվող ուսուցիչները
  • Ճամբարի անցկացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ճամբարի աշխատակարգը

Սպասվելիք արդյունքը՝ համագործակցություն շահախնդիր մասնագետների հետ, մանկավարժական մոտեցումների համատեղ մշակումներ, բովանդակային փաթեթների պատրաստում։

Բովանդակությունը

  1. «Լեզու և գրականություն» ուսումնական բնագավառի նպատակները, այդ նպատակներից բխող մոտեցումները, բովանդակությունը, համագործակցությունն ուսումնական այլ բնագավառ դասավանդողների հետ, հնարավոր նախագծեր։
  2. Գրավոր, բանավոր խոսքի, հիմնավորված ու փաստարկված բանավիճելու հմտության կարևորությունն ու մեդիակրթության դերը դրանում։
  3. Ուսումնական բնագավառի՝ սովորողների առաջադիմության գնահատման մեթոդներ (պետական և հեղինակային ծրագրերով սովորողների ստեղծած արդյունքները)։

Ծրագրի իրականացումը կազմակերպում է նախագծային-բլոգային ուսուցման մեթոդներով։ Առաջին օրը բլոգ են բացում (եթե չունեն), աշխատանքի ամենօրյա արդյունքը գրանցում են բլոգում։ Հաջորդ օրվա անելիքները՝ աշխատակարգի տեսքով գրանցում են բլոգում։

Ջոկատի մասնակիցներն ունենում են անհատական թվային գործիք։

Ճամբարի ավարտին մասնակիցները. 

  1. կազմած են լինում հաջորդ տարվա իրենց ղեկավարելիք նախագծերի փաթեթները
  2. կարողանում են գործածել սեփական բլոգները
  3. հեղինակում են ուսումնական բնագավառի՝ իրենց պատկերացրած ծրագիրը (անկախ նրանից, թե որ դպրոցի դասավանդող է)։

Ճամբարի օրակարգը

Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ

  1.   9.00-  9.45-      առավոտյան ընդհանուր պարապմունք
  2.   9.50-10.50-     մասնագիտական զարգացմն դասընթաց
  3. 11.00-11.45-     մարզական պարապմունք
  4. 11.55-12.30-     ծրագրային-մեթոդական փաթեթի մշակում
  5. 12.30-13.00-    ընդմիջում
  6. 13.00-13.45-    բաց  ցանցում միասնական նախագծերի մշակում
  7. 13.50-14.20-   մասնակիցների աշխատանքը սեփական բլոգներում՝ ա) օրվա տպավորությունների գրառում, հարցադրումներ, վերլուծություններ, բ) հաջորդ օրվա մասնագիտական անելիքների ծրագրում։
  8. 14.25-15.00-   Օրվա լուսաբանման կազմակերպում, հրապարակում կայքում, ենթակայքում, տարածում սոցցանցերում։

Երեքշաբթի, հինգշաբթի

  1.   9.00-  9.45-      առավոտյան ընդհանուր պարապմունք
  2.   9.50-10.50-     մասնագիտական զարգացմն դասընթաց
  3. 11.00-11.45-     պարտիզապուրկային գործունեություն
  4. 11.55-12.30-     ծրագրային-մեթոդական փաթեթի մշակում
  5. 12.30-13.00-    ընդմիջում
  6. 13.00-13.45-    բաց  ցանցում միասնական նախագծերի մշակում
  7. 13.50-14.20-   մասնակիցների աշխատանքը սեփական բլոգներում՝ ա) օրվա տպավորությունների գրառում, հարցադրումներ, վերլուծություններ, բ) հաջորդ օրվա մասնագիտական անելիքների ծրագրում։
  8. 14.25-15.00-   Օրվա լուսաբանման կազմակերպում, հրապարակում կայքում, ենթակայքում, տարածում սոցցանցերում։

Մասնակցել ցանկացողներին առաջարկում եմ հայտագրվել։

Advertisements

2 thoughts on “Հունիսյան մանկավարժական ճամբար-18

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s