Սեմինարի արդյունքում

IMG_20180822_130420Հեռավար ուսուցումը մեր կրթահամալիրում այնքան սովորական ձև է, որ անընդհատ կիրառելով դա` չենք նկատում, չենք ընկալում, որ մեր ամենօրյա աշխատանքի մի զգալի մասը հենց հեռավար ենք անում։ Այդպես, երբ սեմինարի սկզբում հարցրի՝ ով ունի հեռավար ուսուցման որևէ նախագիծ, անհարմար լռություն տիրեց։ 
Բայց մասնակիցները շուտ ուշքի եկան ու սկսեցին հիշեցնել բոլոր առիթները, երբ ստիպված ենք եղել հեռավար ուսուցում կազմակերպել (երկարաձգված և սովորական արձակուրդների, հիվանդության պատճառով դասավանդողի կամ սովորողի բացակայության դեպքում), հետո հիշեցինք նաև «ոչ ստիպված» առիթները (նախագծային հանձնարարությունների ճշտում, էլ. հասցեով կամ սոցցանցերում սովորողին օգնելու, հարցերին պատասխանելու աշխատանքը), ի վերջո տարբերակներն  ինքս ամբողջացրի անցյալ տարվա՝ հեռավար ուսուցման իմ փորձով։

Փորձ, այո, ունենք։ Բայց այդ փորձը համակարգված նախագծի վերածել ոչ մեկիս մտքով չէր անցել։

Քանի որ նախատեսված էր սեմինար պարապմունքն աշխատանոցի ձևաչափով անցկացնել, գործի անցանք։ Նախ պարզաբանեցինք մեզ համար, թե ինչ ասել է հեռավար ուսուցում, ինչպես է տնային ուսումնական աշխատանքը հեռավար լինում, թարգմանական ու միջմշակութային հաղորդակցության հեռանկարները որոնք են։ Հիշեցինք-վերլուծեցինք «Թարգմանիր» ամսագրի փորձը՝ անգլալեզու նորությունների թարգմանությունից մինչև առանձին սովորողների կամընտիր տնային ուսումնական աշխատանքը, «Ապրել միասին» նախագծի ու գեղարվեստական թարգմանության արդյունքում իսպաներենի հաղորդակցական հմտությունների ձևավորման փորձը։
Հետո բաժանվեցինք խմբերի և սկսեցինք աշխատել նախագծերի կառուցվածքի, ձևակերպումների, նպատակների և հնարավոր մեթոդների վրա։
Ճիշտ է, նախատեսված աշխատանքն ամբողջությամ չավարտեցինք (ներկայացման-քննարկման ժամանակ պարզվեց, որ շտկումների կարիք կա), բայց ընդհանուր առմամբ, քանի որ կարևորեցինք ու սկսեցինք աշխատել հեռավար ուսուցման նախագծերի ձևակերպումների վրա, սեմինարը նպատակին ծառայած եմ համարում։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s