
Նախածային ուսուցումը՝ որպես արդյունավետ միջոց, նաև համագործակցություն է ենթադրում։ Դրա համար տարբեր առարկաների դասավանդողների համագործակցությունը կարող է հրաշալի արդյունք տալ։ Եթե միասին որոշենք նաև այդ արդյունքը հանրային դարձնելու և դրանց հնչեղություն հաղորդելու ձևերի մասին, կրթած կլինենք մեր կարողության չափով մեզ վստահած սերունդը։ Այս նպատակի համար առաջարկում եմ.
- Անցկացնել մասնախմբի անդամների նախաձեռնած կամ մտահղացած նախագծերի հաշվառում, որոշել հնարավոր համագործակցությունը։
- Քննարկել իրականացրած նախագծի արդյունքները, համեմատել նախագծածը իրականացրածի հետ։
- Մշակել միջոցներ նախագծային ուսուցման միջոցով առարկայական հմտություններն ու գիտելիքի յուրացումն ապահովելու համար։
- Նախագծերի ընդարձակում կատարել այնպես, որ հնարավորինս տարբեր ու շատ առարկաներ ընդգրկվեն, շատ սովորողներ իրենց հետաքրքրող մաս գտնեն տվյալ նախագծում։
- Նախագծերը բացել ու հասանելի դարձնել նաև կրթահամալիրից դուրս սովորողների համար։
- Նախագծերի արդյունքները հրապարակել ու տարածել, ստեղծել նաև արդյունքների փաթեթ՝ այլ օգտատերերի օգտագործման համար։
- Ապահովել քաղաքացիական շեշտը նախագծերում։
- Ուշադրություն դարձնել նախագծերի իրականացման ընթացքում մասնակիցների (անկախ կարգավիճակից) ճկուն հմտությունների զարգացմանը, մշակել դրանք զարգացնելու ճանապարհները։
- Կազմել ամփոփիչ հաշվետվություն տարվա ընթացքում իրականացրած նախագծերի, դրանց արդյունքների, ձեռքբերումների մասին, քննարկել ձախողումները։
- Նախագծերի թեմաներով հոդվածներ պատրաստել։
Advertisements