2019-2020 ուստարի

Ուսումնական օրացույց

  1. Աշնանային հավաք. Նախագծերի ներկայացում, մեկնաբանություններ, առաջին աշխատանքների գնահատում. Նախագծային շաբաթ՝ շուրջտարյա նախագիծ՝ «Ճկուն հմտություններ»։ Բարձունքի հաղթահարում.
  2. Սեբաստացու օրեր. կրթահամալիրային քննարկումներ՝ «Կրթահամալիրի ձեռքբերումները՝ յուրաքանչյուրիս ձեռքբերում»։
  3. Ամանորյա տրամադրություններ (Դեկտեմբերյան նախագծային շաբաթ)
  4. Հունվարյան ճամբարային նախագծեր.
  • Ընթերցողական նախագծեր՝ «Կարդում ենք…»
  • Թարգմանական նախագծեր՝ թարգմանական նյութերի ընտրություն ոչ միայն գեղարվեստական գրականությունից
  • Լրագրողական նախագծեր.  TV և աուդիո նախագծեր, «Օրագրիր» լրատվականի թողարկում։

5. «Կարդում ենք Թումանյան, Տերյան, Չարենց»
6. Ուսումնական գարուն 2020.
7. Մայիսյան հավաք. հարցեր և պատասխաններ, հանդիպումներ, ամփոփումներ։

Ոչ օրացուցային նախագծեր.

  • «Սասնա ծռեր». ընթերցումներ, ցուցադրություններ, հարբերակների ուսումնասիրություններ, բարբառի ուսումնասիրություն։
  • Իսահակյան. պոեզիան, արձակը, մանր պատմվածքները, փիլիսոփայությունը։
  • Հայ գրականությունը իսպաներեն՝ Պարույր Սևակի պոեզիայի ներկայացում իսպաներեն (համագործակցություն իսպաներենի խմբի հետ. Հայ պոեզիայի նշանավոր տողերի (արդեն թևավոր խոսք դարձած) իսպաներեն թարգմանություններ)
  • «Ջազ և գրականություն». ամերիկյան գրականությունն ու դրա տրամաբանական զարգացումները. Անգլերենի դասավանդողների հետ համագործակցություն.
  • «Բառ և խոսք» կարդում ենք ստուգաբանական, թևավոր խոսքերի, շրջասությունների բառարաններ.
  • Գրականությունն ու արվեստի մյուս ճյուղերը. համագործակցություն օտար լեզուների, երաժշտության, գեղանկարչության դասավանդողների հետ.
  • Տարածաշրջանի գրականություն. մերձավոր Արևելք, Թուրքիա, Վրաստան, Ադրբեջան
  • Ժամանակակից հայ գրականություն. «Մեր շրջանավարտ-ստեղծագործողները»
  • Լրագրողական-հետազոտական նախագծեր (սովորողների առաջարկով և ընտրությամբ)
  • Ռադիոնախագծեր և TV.
  • Թարգմանական նախագծեր։

Ճամփորդական նախագծեր

  • «Բլեյան» ցանցի տարածում երևանամերձ տարածաշրջանում
  • Հայրենագիտական երկօրյա կամ եռօրյա ճամփորդություններ դեպի հեռավոր շրջաններ։