Իմ կրթական հավակնությունները (սեպտեմբերի 2-6)

Նախագիծ

Իրականացման շրջանը՝ սեպտեմբերի 2-6
Մասնակիցները՝ Ավագ դպրոցի սաները
Նպատակը՝ Սովորողների մեջ կրթության կազմակերպման նկատմամբ ուշադիր վերաբերմունքի արթնացում, պատասխանատվության և պարտաճանաչության դրսևորման մղում, սեփական նախաձեռնությամբ խնդիրներ առաջադրելու,  դրանց լուծման տարբերակներ գտնելու և լուծում իրականացնելու վճռականության մղում։

Հետազոտական շրջան՝ 

  • Պետական և կրթահամալիրային ուսումնական պլանների, ծրագրերի ուսումնասիրում, համեմատում, արդյունքի գրառում բլոգներում։
  • Կրթությունից սովորողի սպասելիքի և կրթական առաջարկի համապատասխանության շուրջ գրառումներ։
  • Ավագ դպրոցի սովորողի կրթական պահանջմունքը, կրթության կազմակերպման առանձնահատկությունները. առաջարկներ, հիմնավորումներ գրառումներով։
  • Գնահատման շուրջ սովորողի և դասավանդողի տեսակետները. ուսումնասիրություններ, հարցազրույցներ։

Արդյունքներ- ա) քննարկումների շարք; բ) սովորողների գրառումները բլոգներում։

Արդյունքներ