06.04-10.04-2020

20-րդ դարավերջի հայ գրականություն

Տարատարիք սովորողների համար՝ ըստ ընտրության

Պոեզիա

  1. Կարդա ընտանիքիդ անդամների համար բանաստեղծների ստեղծագործություններից։ Ձայնագրեք կամ, որ ավելի լավ է, տեսագրեք ձեր ընթերցանությունը։
  2. Միասին քննարկեք ստեղծագործությունները, բանաստեղծների ոճերը, թեման, ասելիքները։ Փորձեք բնութագրել բանաստեղծներին և նրանց ստեղծագործությունները որպես գույն, ձայն, որևէ բնական երևույթ կամ զգացողություն։
  3. Ուսումնասիրեք բանաստեղծների կենսագրական փաստերը, ապրած և ստեղծագործած ժամանակաշրջանը և եզրակացություն արեք նրանց ստեղծագործությունների առանձնահատկությունների շուրջ։
  4. Շարադրեք ընտանեկան զրույցներից, համացանցից ու ձեր ընթերցած բանաստեղծություններից ստացած տպավորությունները ձեր բլոգներում, հրապարակեք, պատրաստվեք առցանց քննարկման։

Արձակ

  1. Ձեր ընտրած հեղինակի ստեղծագործություններից կարդացեք մի քանիսը, քննարկեք տան անդամների հետ։ Փորձեք առանձնացնել հեղինակների ստեղծագործության մեջ այն թեման, որ կրկնվում է մյուսների մեջ էլ։ Ասելիքը ձևակերպեք դրույթի ձևով և պատրաստվեք առցանց քննարկման։ Ձեր քննարկումը նկարահանեք կամ ձայնագրեք։ Ստացած տպավորությունը գրառեք բլոգում։ Անպայման ուսումնասիրեք ձեր նախընտրած հեղինակի կենսագրական փաստերն էլ։
  2. Առցանց քննարման պատրաստեք ձեր դրույթը՝ կարճ ներկայացրեք հեղինակին, նրա՝ ձեր կարդացած ստեղծագործությունները, որտեղ արծարծվում է ձեր ձևակերպած դրույթը, հարցադրումներ գրառեք քննարկման համար։
  3. Մեջբերումներ առանձնացրեք ձեր կարդացածից, գրառեք դրանք ձեր բլոգներում։
  4. Տեսագրեք ձեր և ընտանիքի անդամների ընթերցումը (ընտրած հատվածի բարձրաձայն ընթերցում)։

Առաջարկվող գրականություն

Պոեզիա՝

  1. Համո Սահյան
  2. Պարույր Սևակ
  3. Հենրիկ Էդոյան
  4. Ավագ Եփրեմյան
  5. Քո ընտրությամբ՝ հայ բանաստեղծներ։

Արձակ՝

  1. Հրանտ Մաթևոսյան
  2. Վանո Սիրադեղյան
  3. Լևոն Խեչոյան
  4. Արտավազդ Փելեշյան
  5. Աղասի Այվազյան
  6. Քո ընտրությամբ հայ արձակագիրը։

Կատարիր նաև այս աշխատանքներից մեկը կամ մի քանիսը։

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

  1. Եվա Բերբերյան +2
  2. Նանոր Հովհաննիսյան ,1, 2, 3, 4 ,5
  3. Մարինե Գալստյան  1
  4. Լիլիթ Գաբրիելյան
  5. Ռաիսա Աբդալովա
  6. Մարգարյան Սարգիս
  7. Մարիամ Ժամկոչյան
  8. Մարիա Մարուքյան
  9. Արամ Պետրոսյան+
  10. Արտաշես Գրիգորյան
  11. Լիլի Ավագյան+
  12. Մարիամ Հովհաննիսյան +
  13. Գոհար Արղության 1
  14. Հասմիկ Հակոբյան
  15. Սվետլանա Մելքումյան +
  16. Մազմանյան Սամվել
  17. Թոռունյան Մերի
  18. Հասմիկ Ներսիսյան 1, 2, 3, 5,6, 7
  19. Լիդիա Կամենդատյան
  20. Մելինե Ժամկոչյան 2
  21. Մարատ Ստեփանյան +
  22. Տաթև Այվազյան
  23. Լիդիա Կամենդատյան