Ճամբարական շրջանի ամփոփում

Եղեգնաձոր 031Ուսումնական 2-րդ՝ ճամբարային շրջանը հագեցած էր։ Նույնիսկ չհասցրինք նախատեսած բոլոր աշխատանքներն անել։ Այնուամենայնիվ՝

  1. «Կարդում ենք դասական արձակ» նախագիծը ընդարձակվեց, ընդգրկեց մայրենիի և օտար լեզուների դասավանդումները։ Կազմակերպեցինք նախորդիվ ուսումնասիրած մի քանի հեղինակների ստեղծագործությունների ընդհանուր քննարկումներ, որոնց կազմակերպիչները սովորողներն էին։ Այս քննարկումների արդյունքում սովորողները ոչ միայն հղկեցին բանավիճելու իրենց կարողությունները, այլև մշակեցին կազմակերպչական հմտություններ։ Արդյունքները՝ նախագծում։
  2. Մասնակցեցինք նաև այլ խմբերում կազմակերպված գրական («Կարդում ենք դասական արձակ» և հասարակական թեմաներով քննարկկումների. 1, 2, 3, 4, 5, 6 ։ Այս և նախորդ քննարկումները համադրում էին թեյախմության հետ, որի ժամանակ հյուրասիրողը պատմում էր իր պատրաստած թեյից, թեյըմպման արարողությունից, ըմպողների մեջ հաստատված սովորություններից։
  3. «Սովորող սովորեցնող» նախագծով 10-11-րդ դասարանցինեն այցելեցին նախակրթարաններ՝ սաների հետ կարդալու, պատմելու, խաղալու Թումանյանի ավանդություններն ու հեքիաթները, սովորելու Կոմիտասի երգերից։ Նախագիծը դեռ ընթացքի մեջ է, բայց համեստ արդյունքներ ունենք։
  4. Որպես ճամբարային թեթև, բայց ճանաչողական գործունեություն սկսեցինք «Արվեստը մեր շուրջը» նախագիծը, հասցրինք կարդալ երեք արվեստագետի ստեղծագործությունների մասին, նաև քայլել քաղաքում՝ մեզ շրջապատող արձանները տեսնելու։ Արդյունքը՝ նախագծում։
  5. Շարունակել ենք լրագրության խմբի աշխատանքները՝ արդյունքում թողարկելով «Օրագիրը» և Վահագն Ջամալյանի հեղնակային «Մարզիկներ» հաղորդաշարը (1,  2, 3)«Սուրհանդակում»։ Նաև Իրինա Ապոյանի հետ շարունակել ենք «Սուրհանդակ» ռադիոյի աշխատանքներն ընդհանրապես։

Ես՝ անձամբ հասցրել եմ նաև խմբագրական աշխատանք անել, նաև հետևել Դիջիթեքի «Հեռավար ուսուցման հեղինակային նյութերի փաթեթ» անվանակարգի հայտերին։

Ներկայացվել է 8 հայտ, որից անվանակարգին համապատասխանում էր մեկը՝ Նարինե Բարսեղյանի հայտը։  Այս հետաքրքիր ծրագրերով Նարինեն կազմել է ուսուցման դաս ու ինտերակտիվ առաջադրանքներ։ Ծրագիրը շատ հնարավորություններ ունի նաև ուրիշ առարկաների՝ պատմության, արվեստի, աշխարհագրության համար, բայց աշխատող լեզուների մեջ չկա հայերենը։

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s