Ջոն Ֆաուլզի «Մոգը»

1093554_0Աշխարհը թատրոն է։ Ամեն մարդ իր դերն ունի և առանց կռիվ-բողոքի կատարում է այդ դերը։ Նույնիսկ չի հարցնում՝ ով, երբ, ինչպես կամ ինչու է իրեն հենց այդ դերը հատկացրել։ Բայց թատրոնն իր կանոններն ունի, և բողոքն առաջանում է, հենց ինչ-որ մեկն այդ կանոններն է խախտում։
Ֆաուլզի վեպն այդ թատրոնի մասին է։ Թատրոնը բեմադրված է քեզ համար ու քո գլխին։Դա քեզ տանելու է մինչև քո էությունը, որտեղ առնչվելու ես քո իսկ ստին, քո իսկ «պատահականությանը» և այն կետին, ուր ինքդ ես թատրոնի բեմադրիչը կամ ինքդ ես «աստված խաղում»։
Փորձությունները, որ Նիկոլասին բաժին հասան, որքան դաժան էին, նույնքան էլ փորձառության բերող։ Ըստ երևույթին դա էր գրավիչը, որ պահում էր հերոսին խաղի մեջ, անընդհատ վերադարձնում էր նույն շրջանին, բաց չէր թողնում։ Այդ փորձություններն են մարդուն որակապես հասունացնում։

Վեպը, ինչպես գրում է հեղինակը, երիտասարդության մասին է։ Փորձառությունն իմաստ է ստանում, երբ ցավեցնելով, հիասթափեցնելով անգամ բերում է հասունացման։ Ինձ՝ որպես երիտասարդների հետ շփվողի, վեպը շատ բաներից զգուշացրեց ու շատ բաներ հիշեցրեց։ Կարծում եմ՝ իրենիք՝ երիտասարդներն ավելին ունեն քաղելու։ Միանշանակ խորհուրդ կտայի կարդալ իմ սովորողներին։ Տեքստը արտասովոր հետաքրքիր է։ Կարդացվում է մի շնչով։

Գիրքը՝  ռուսերեն, անգլերեն

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s