Դպրոցը պետք է փոխել, որովհետև հիմա դա ծնում է ամենավայրի անկրթությունը

JR8qpywhM8I
Միխայիլ Կազինիկ

Միխայիլ Կազինիկ

Դպրոցը պետք է փոխել, որովհետև հիմա դա ծնում է ամենավայրենի անկրթությունը։ Երաժիշտ, փիլիսոփա և «համակցված-ալիքային դասի» հեղինակ Միխայիլ Կազինիկը պատմում է՝ ինչու է դպրոցը նման բորտուղեկցորդուհու, ինչու պիտի ֆիզիկայի ուսուցիչները խոսեն Բախից և՝ ով է երեխաներից խլում կյանքի լավագույն տարիները։

 

Իմ երիտասարդության տարիներին ուսուցիչները շատ ավելի բանիմաց էին, քան հիմիկվանները։ Կրթությունն ավելի հիմնավոր էր։ Եվ այնուամենայնիվ, ես համարում եմ, որ չափազանց շատ ժամանակ է իզուր անցել։ Ափսոս է մանկությունը, որի ժամանակ շատ ոչ պիտանի տեղեկություն է լինում։ Ես հարցնում եմ մարդկանց իրենց գնահատականի մասին պատմությունից։ Ասում են՝ «գերազանց»։ Հետո հարցնում եմ՝ «ի՞նչ է մեկուսացումը»։ Հիշում է միայն նա, ով պատմության ուսուցիչ է։ Ես այնքան էլ չեմ հասկանում՝ ինչ առիթով ենք «մեկուսացման» մասին դաս անցել։ Ինչո՞ւ էր այդ ամենը պետք, եթե ոչ  ոք երբեք չի հիշելու ոչ մի «մեկուսացման» մասին։
Ասենք՝ ինքնաթիռներում բորտուղեկցորդուհին պատմում է անվտանգության կանոնների մասին։ Իհարկե ոչ ոք ոչինչ չի մտապահում։ Չկա մի պատմություն, որտեղ մարդը ամեն ինչ հագել է, դուրս լողացել ու հետո հայտարարել՝ «Ինքնաթիռն ընկավ, բոլորը զոհվեցին, իսկ ես փրկվեցի, որովհետև ուշադիր լսում էի ուղեկցորդուհուն»։ Մեր դպրոցները նման են այդ ուղեկցորդուհուն, որ պարտավոր է ամեն ինչ ասել։
Ժամանակակից դպրոցը անցյալ դարերի դպրոցն է, մի դպրոց, որ բացարձակապես օրենքից դուրս է։ Առաջ ամեն ինչ պարզ էր. տեղեկության ոչ մի աղբուր չկար՝ բացի ուսուցչից։ Բայց հիմա գիտելիքի առումով բոլոր ուսուցիչները ամոթով կմնան ինտերնետի առաջ։ Աշխարհագրության ոչ մի, անգամ ամենալավ ուսուցիչը նույնիսկ մեկ միլիարդերորդը չգիտի նրանից, ինչ կա համացանցում։ Ցանկացած նորմալ երեխա կհավաքի բանալի բառը ու տասը միլիոն միավոր տեղեկություն կգտնի, այնինչ աշխարհագրության խեղճ ուսուցչն առաջվա պես հանձնարարում է կարդալ 117-րդ էջը և վերապատմել։ Աբսուրդն ակնհայտ է։
Դպրոցը պետք է փոխել, որովհետև հիմա դա ծնում է ամենավայրենի անկրթությունը։ Դա սարսափելի է, և ամեն տարվա հետ ավելի ու ավելի սարսափելի է դառնում, ներեցեք կրկնաբանությունս։ Մենք երեխաներից խլում ենք նրանց կյանքի լավագույն տարիները։ Եվ ի՞նչ ենք ստանում ավարտին։ Ստաս Միխայիլովի ու Լեդի Գագայի երկրպագուներ։ Բայց չէ՞ որ տասը տարի այդ երեխանրը ուսումնասիրել են Պուշկինի, Տյուտչևի պոեզիան, սովորել են Մոցարտ, երգել են երգչախմբում, ուսումնասիրել են հանճարեղ ստեղծագործություններ, որ երբեմն մեծերն էլ չեն հասկանում։ Սովորել են բարձր գրականություն ու երաժշտություն, ապացուցել են թեորեմներ, սովորել են տրամաբանական մտածողություն։ Բայց այդ ամենից հետո կյանք է մտնում մարդ, որ հիգ հնչյուն չի կարողանում կապել իրար, որի ուղեղի աջ ու ձախ մասերը իրար չեն համընկնում, որի խոսքը հագեցած է այնպիսի բառերով, որ դպրոցում ոչ մի մանկավարժ չի սովորեցրել։
Դպրոցը չի համապատասխանում սոցիումի պահանջներին։ Փրկության միակ միջոցը մի ուրիշ՝ ապագայի դպրոցն է։ Ամեն առարկա պիտի դասավանդվի այլ առարկաների հետ փաթեթով։ Իրարից անջատված առարկաներ չկան. կա աշխարհի համայնական պատկերը։ Հենց դա էլ մեզ տալիս է ինչպես նոբելյան մրցանակակիրներ,  այնպես էլ սովորական մարդիկ՝ սովորական մտածողությամբ։ Իդեալական դպրոցը համայնապատկերային տեսարանի ստեղծումն է, ամբողջ ասոցիատիվ կապի մեջ մտածողության ստեղծումը։ Իմ «Յոթ բանալի» դպրոցում բոլոր դասերը համակցված-ալիքային են, դրանք կապված են միասնական հասկացությամբ, երևույթով, իրով, առարկայով։ Դասը կարող է մեկ օր տևել, և դա վարում են բոլոր ուսուցիչները, որ առնչվում են այդ երևույթին։ 

Միջառարկայականի առավելությունը
Ինչո՞ւ եմ խոսում միանգամից մի քանի ուսուցիչների մասին։ Ստորացուցիչ է դասարանից դասարան վազել ամեն ժամին և անընդհատ վերափոխվել։ Սովորական դպրոցում ամեն ուսուցիչ բացարձակապես չի առնչվում ուրիշ ուսուցչի և նրա առարկայի հետ։ Ֆիզիկայի ուսուցչի մտքով էլ չի անցնում, որ այս երեխաները քիչ առաջ աշխարհագրության դասի էին, և չի կարողանում հասկանալ՝ ինչու չի հաջողվում կարգուկանոն հաստատել։ Հետո գալիս է մի ուսուցիչ, որին երեխաները շատ են սիրում, և նա անհրաժեշտություն չունի կարգուկանոն հաստատելու։ Սա շատ լավ է, բայց հո չի՞ կարելի դպրոցը դնել ուսուցչի անհատականության վրա։
Բոլոր նոբելյան բացահայտումներն արվել են միջառարկայական մակարդակում՝ առարկաների կցման տեղում։ Այսպիսի համակարգը տարածելը միանգամայն հնարավոր է։ Հարկավոր է սկսել առանձին կետերից։ Այն, ինչ առաջարկում եմ, շատ ավելի բնական է, քան դպրոցը, որտեղ խեղճ ուսուցիչը անընդհատ հարմարվում է տարբեր դասարանների։ Ֆիզիկայի ուսուցիչը, որ կիրառում է իմ մեթոդիկան, գալիս է դպրոց ու սկսում խոսել Բախից։ Քիմիայինը միացնում է Բորոդինի երաժշտությունը, որի միջոցով պարզ է դառնում կապը երաժշտության և քիմիական ռեակցիաների միջև։ Երաժշտությունը ուղեղի սնուցումն է. ես դա գիտեմ նոբելյան մրցանակակիրներով։
Իմ դպրոցում ցանկացած ուսուցիչ սկսում է անսպասելիից, արտասովորից։ Դա հեռացման սկզբունքն է։ Հենց ուսուցիչը դասի է գալիս և ասում. «ռուս մեծ գրող Դոստոևսկին», երեխաների ուշադրությունը թուլանում է. ավելի լավ է՝ մի դետեկտիվ կարդան։ Միտքը, թե Դոստոևսկին մեծ է, պիտի դասի վերջում երեխաների մեջ ծնվի։

Հումորի զգացումը՝ մանկավարժի համար անհրաժեշտ հատկանիշ
Եվս մի պայման. հումորի զգացում։ Այո, ոչ բոլորն ունեն, և այսուհետ մարդ առանց դրա ավելի լավ է՝ հաշվապահ դառնա, քան թե ուսուցիչ։ Թող ուսուցիչներն ուրախ պատմությունների քարտարան պահեն ու դրանք պատմեն երեխաներին. լիցքաթափում կլինի։
Մի՞թե նորմալ ուսուցիչը չի կարող երեխայի գիտելիքը պարզել առանց այդ հիմար քննությունների, առանց հիմար հարցատոմսերի։ Ասենք՝ երեխան մոռացել է Ջոմոլունգմայի ճշգրիտ բարձրությունը, ուրեմն՝ ի՞նչ, ցա՞ծր նշանակենք։ Այո, դատարկ բան է։ Նա էլ կասի. «Իվան Իվանիչ, այնտեղ՝ ներքևում, մի կրոն է առաջացել։ Այնտեղ Տիբեթն է. ինչ ասես՝ չեն անում։ Ուզո՞ւմ եք՝ պատմեմ։ Ուսուցումը բնատ չի ու բանակ չի։ Դա Պլատոնի ակադեմիայի պայծառ տեղն է, ուր մարդիկ ժպտալով սովորում են տարբեր բաներ։ Երեխան համակարգիչ չի, ոչ էլ սովետական մեծ ակադեմիա։ Գլխավորը՝ երեխան երջանիկ լինի։ Ժամանակակից դպրոցում նա երբեք երջանիկ չի լինի։

Դեպի իմացումը գլխավոր մղիչը
Նորմալ ինդուստրիալ հասարակությանն անհրաժեշտ է միայն 1% մաթեմատիկոսներ։ Մյուսները փող հաշվել իմանան՝ բավական է։ Ինչո՞ւ բոլոր երեխաներին տանջենք մաթեմատիկական մանրամասներով, որոնք մեկընդմիշտ մոռանալու են հենց առաջին օրը։ Երկրին պետք է ֆերմերների 3%, 1.5%՝ քիմիկոսներ և 4-5% բանվոր։ Մաթեմատիկոսները, ֆիզիկները, քիմիկները, արտադրականները՝ բնակչության 10%-ը։ Մնացածը թող լինեն ազատ մասնագիտության մարդիկ, ինչպես Շվեդիայում է։ Ամբողջ համակարգը պիտի փոխվի։ Ամեն առարկայից մի կույտ գիտելիք անպետք է։ Ձեր ինչի՞ն է պետք Դանիայի աշխարհագրությունն ուսումնասիրել. հենց որոշեք գնալ այնտեղ, ինտերնետից կգտնեք։ Ուրիշ բան, եթե ճանաչելու եք Դանիան Անդերսենի միջոցով։ Իմ դասը միավորում է նրա հեքիաթները Դանիայի աշխարհագրության, պատմության հետ, Կոպենհագենի գեղեցկության հետ, Ջրահարսի սիրո պատմության հետ։ Հենց դա է դպրոցը։
Դեպի իմացումը գլխավոր մղիչը սերն է։ Մնացած բաներից ոչ մեկը դեր չունի։ Այն, ինչ մարդ սիրում է, նաև ճանաչում է։ Ոչ մի մաթեմատիկա ու երկրաչափություն հնարավոր չէ մարդու գլուխը մտցնել։ Ժամանակակից դպրոցը արվեստի, մշակույթի ու հռետորության պակաս ունի։ Հարկավոր է միայն դիտել յոթ ազատ արվեստները, որ ուսումնասիրում էին անտիկ ժամանակների երեխաները. լավ դրվածք էր։
Ճիշտն ասած, ամբողջ քաղաքակրթության շարժման նպատակն ու իմաստը մշակույթի ու արվեստի արտեֆակտներ ստեղծելն է։ Ո՞վ էր Բախի ժամանակների իշխանավորը։ Թվով ո՞ր թագավորն էր Շեքսպիրի ժամանակներում։ Շեքսպիրի դարաշրջան, Պուշկինի դարաշրջան, Մոլիերի դարաշրջան, հունական թատրոնի դարաշրջան…. Իսկ այդ ժամանակ ո՞վ էր կայսրը՝ պիտի տեղեկատուում նայել։ Մարդկության ողջ զարգացումից մնում է միայն մշակույթն ու արվեստը։ Մնացածը դատարկ բան է։ Ուրիշ ոչինչ չի մնում, որքան էլ չարչարված լինենք։ Նույնիսկ գյուտերը ընդամենը կամուրջ են դեպի հաջորդ գյուտը։
Արվեստն ու մշակույթը նրա համար են, որ մարդիկ չսպանեն իրար։ Դպրոցը պիտի մանկության ուրախ հիշողություն լինի, մարդու կյանքի ամենալուսավոր հատվածը։ Միևնույն է՝ ամեն տարին մեզ մոտեցնում է մահվան։ Այդ տեսանկյունից կյանքը բավականին հոռետեսական բան է, տխուր բան։ Երեխաներից դեռ մի բան էլ մանկությունը խլելը՝ հաղորդելու համար նրանց մի կույտ տեղեկություն, որը նրանք երբեք չեն հիշելու և որից երբեք չեն օգտվելու, լրիվ հանցագործություն է։ Հարկավոր է, որ ավարտի ոչ թե մաթեմատիկոս կամ ֆիզիկոս, այլ մարդ։

Աղբյուրը

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s