Բուլգակովի «Ճակատագրական ձվերը»

51nmUSfWpFL._SR600,315_PIWhiteStrip,BottomLeft,0,35_SCLZZZZZZZ_Առաջարկում եմ կարդալ

Նրանց, ովքեր ձանձրացել են սիրային ինտրիգների մասին սերիալային  ձգձգվածությամբ գրքեր կարդալուց, առաջարկում եմ Բուլգակովի «Ճակատագրական ձվերը» վիպակը։ Սա հակաուտոպիայի սովետական արտահայտությունն է։ Ինչպես «Շան սիրտը» վիպակում, այստեղ էլ հեղինակն ապշեցնում է ֆանտաստիկայի միջոցով ճշմարտությունն ասելու իր ունակությամբ։
Խնդիրը սահմանափակ պայմաններում սահմանափակ մտածողությամբ իշխանությունների օրոք գիտնականի գործելու և պատասխանատվության շուրջն է։ Ի՞նչ կարող է լինել, եթե գյուտը, որ դեռ մանրամասն փորձարկված չէ, հանրայնացվում է, հայտնվում ոչ գիտակ մարդու ձեռքին (հատկացվում է նրան) ՝ մինչև վերջ չմտածված ծրագիր իրականացնելու նպատակով։ Դե հիմա ավելացրեք անգրագիտությանը պատահական սխալմունքները, և ճակատագրի սարկազմը պարզ կդառնա։ Այս քաոսից փրկությունը միայն հրաշքով կարող է լինել. օրինակ՝ սարսափելի, ամեն ինչ սառեցնող-մեռցնող բուքը՝ օգոստոսի կեսերին։ Պատասխանատուն հանրության համար միանշանակ գյուտարարն է։ Եվ նա ոչինչ չունի դրա դեմ ասելու։
Բուլգակովն անկասկած Սովետմիությունում տիրող իրավիճակն ու դրա՝ իր կռահած հետևանքներն է ներկայացնում։ Ժամանակաշրջանն ուսումնասիրած ընթերցողը շոշափում է, անշուշտ, ուղղակի կամ շեղակի հղումները ժամանակի իրադարձություններին, բայց, ինչպես մեկ ուրիշ հակաուտոպիստ՝ անգլիացի Ջորջ Օրուելլն է ասում իր ստեղծագործությունների մասին, գրվածքը մեկ երկրի կամ սահմանափակ ժամանակի մասին չէ։  Երիտասարդ ընթերցողներն անշուշտ զուգահեռներ կգտնեն մեր ժամանակների և մեր երկրում կատարվող իրադարձությունների  հետ։
Չեմ ուզում ավելին ասել՝ չփչացնելու համար ընթերցանությունից ստացվելիք հաճույքը։ Գիրքը գրախանութներում կա հայերեն, բայց ես առաջարկում եմ կարդալ բնօրինակը։ Հայերեն տարբերակը համացանցում չկա։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s