12.09.2019

Լեզու

  1. Լրացրու բաց թողած տառերը
  2. Քեզ առաջին անգամ հանդիպած բառերը դուրս գրիր և գտիր դրանց բացատրությունները բառարանի օգնությամբ։
  3. Գտիր է (ե)-ի, ը-ի, ու-ի և երկհնչյունի հնչյունափոխությամբ երկուական բառ, վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։
  4. Գտիր մեկական պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառ տեքստում։
  5. Տեքստում գտիր դիցուհի, պտղաբերություն, բոլոր, շքեղություն, փայլփլալ, մեծ  բառերի հոմանիշները։
  6. Ընդգծված բառերը ձևաբանական վերլուծության ենթարկիր։

Տեքստ

Փոքրասիական Եփեսոս քաղաքում պաշտում էին մայրության և ար-ասաբերության աստվածուհուն՝ Արտեմիսին, ներ-ողում նրա շնոր-ներն ու զարմանահրաշ գեղեցկությունը։ Ի պատիվ սիրելի աստվածուհու եփեսոսցիները որոշեցին կառուցել մի այնպիսի տաճար, որի նմանը չի եղել աշխարհում։
Հարյուր քսան տարի տևեց նր-ագեղ տաճարի շինարարությունը։ Կառույցը ա-շեցնում էր շքեղությամբ. շրջապատված էր բար-րաքանդակ մույթերով, ժանեկազարդ խոյակներով։ Որմնաքանդակները Արտեմիսին ներկայացնում էին իր ամբողջ պեր-անքով. նա զարդարված էր բնական քարերով՝ հակին-ով, սուտակով, շափյուղա-ով, իսկ աչքերը խոշոր ադամանդներ էին, որոնք շողար-ակում էին նաև ականակի- խավարում։ Եփեսոսի բնակիչները հպարտանում էին Արտեմիսի՝ դարերի համար կառուցված տաճարով և քաղաք մտած օտարերկրացիներին այնտեղ առաջնոր-ում՝ տեսնելու հրաշակերտ շինությունը, ա-շելու մարդկային հանճարով՝ ամենաստե-ծ ու խորաթափանց։

Գրականություն

  1. Արևմտահայ դասական հեղինակների ստեղծագործությունների ընթերցում, մեկնաբանություններ։ Հեղինակների մասին տեղեկությունների փնտրտուք, հետաքրքիր տեղեկությունների հավաքում բլոգներում։
  2. Ամանորյա հեքիաթ. ստեղծագործություն. Հեքիաթի կաղապարը.
  • Անմեղ, բայց չկողմնորոշված կերպար։
  • Անմեղներին գայթակղող կերպարներ։
  • Գայթակղողների հաջողությունը։
  • Անմեղ կերպարի փորձությունը, փորձառությունը, արժեքների ճշտումը։
  • Օգնություն վերևից՝ գերբնական բարի ուժերից։
  • Հերոսի հաղթանակը չար ուժերի նկատմամբ։