09.11.2019

  • Յ ձայնակապ (երկու ձայնավորների մեջ լսվող յ-ն գրվում է ա-ից և ո-ից հետո), երկհնչյուն. երկհնչյունների ուղղագրությունը։

Երկհնչյուն է ձայնավորի միացությունը յ-ի հետ։

  1. Հայերենի երկհնչյուններն են՝ այ, յա, ոյ, յո, ույ, յու, յի, էյ, յէ
  2. Եթե յ-ն ձայնակապ է, ապա երկհնչյուն է կազմում հաջորդող, ոչ թե նախորդող ձայնավորի հետ։

 

Երկհնչյունները կարող են գրվել ուրիշ տառերով։

  1. յա-իա տառերով՝ բամիա, խավիար, դաստիարակ, էիերգիա, փասիան և այլն
  2. յա- եա տառերով.՝ մի շարք փոխառյալ բառերում. Անդրեաս, առօրեական, իդեալ, հրեա և այլն
  3. Յե-իե՝ Գաբրիել, Կարիերա, Մարիետ, պիես և այլն
  4. Յո-եո՝ Նապոլեոն, քամելեոն, լեգեոն և այլն
  5. Յո-իո՝ ռադիո, ամբիոն, բրաբիոն, Բյուզանդիոն և այլն։

Երկհնչյունների հնչյունափոխությունը.

  1. յա-է(ե)՝ մատյան-մատենադարան, պատյան- պատենավոր
  2. ույ՝ ա) պարզ ու՝ կույր-կուրանալ, թույն-թունավոր, բույր-բուրել…
    բ)ույ-ը՝ բուլն-բնավեր, քույր-քրոջ
    գ) սղվում է՝ սառույց-սառցարան, կապույց-կապտուկ
  3. յու —ը՝ ձյուն-ձ(ը)նհալ, յու-սվում է՝ արյուն-արնագույն, ալյուր-ալրաղաց։

Առաջադրանք.

Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ արմատները.

Ձնհալ, սառցարան, հրապուրիչ, անասնաբուծություն, մատուցող, հուսալի հաբուրել, դաշունիկ, ընկուզենի, ձնաբուք, արնանման, ատամնաբուժարան։

Առաջադրանք.

Լրացրու բաց թողած տառերը.

Ճրա-ով մարդն ըն-ացավ առջևից, իսկ Միքայելը հետևեց նրան դողդոջ-ն քայլերով։ Ճանապարհը մութ էր, խոր-ուբոր-, և Միքայելը շարժվում էր առաջ՝ աչքը պահած առջևից լռելյայն ըն-ացող հաղթահասակ տղամարդու ոտքերին։

Հեռվում մի թույլ լույս առկայծեց ու կարծես մարեց. մի՞թե խա-կակնք էր։

-Պարո՛ն, հասանք,- հնչեց ուղեկցող տղամարդու բամբ ձայնը։

Ականակիր խավարը ճեղքելով՝ Միքայելի ականջին հասան ծանոթ երգի՝ հոգին թունդ հանող խրոխտ հնչյունները։

Նրա ռունգերը ջղագ-գի- թ-թ-ացին, սիրտը թ-րտաց, կուր-քն անհանգիստ ելև-ջեց։

Այնքան անակնկալ չէր պանդոկի գոյությունը, որքան անակնկալ էր այդ երգը օտարության մեջ։ Ուրեմն՝ իր սերունդը դարձել է պատմություն, դարձել երգ ու վիպասանք՝ հասնելով մինչև նոր աշխարհի ափերը։ Նա մի վայրկյան սրդողա- կանգ առավ։ Բնակորույս աստանդականի ներքին ցավից ըն-արմացած նրա հոգում ինչ-որ բան կարոտագին խլրտաց։ Տեսնես ով բերեց այդ երգն այդտեղ։ Այդ երգը իրողություն էր և ոչ թե գ-գ-ված ուղեղի մտա-ածին պատրանք։ Եվ այդ երգը, ահա, գալիս էր՝ տակնուվրա անելու իր խռովահույ- հոգին։