- Անդրադարձ ֆլեշմոբի առաջադրանքներին.
- Բաղաձայնների ուղղագրությունն ու ուղղախոսությունը։ Հիմնական խնդիրը՝ ձայնորդներից հետո լսվող շնչեղները կամ խուլերը մի շարք բառերում գրվում են ձայնեղներով։
Առաջադրանք՝
- Սյունակներից ընտրիր մեկական արմատ և բառ կազմիր։ Ուշադրություն դարձրու կատարվող հնչյունափոխությանը.
- Լրացրու բաց թողած տառերը.
Եր-եք Հաճի աղան՝ քաղաքի նշանավոր մեծատունը, այդպես շփեր- չէր փոխել քայլերն իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի՝ հն-րյա փողոցով անցնելն իսկ մի հանդես էր աղա-ական։ Կերպասե շալը վզին փաթաթած, ու-տի վիզը առաջ երկարած, սապատավոր քիթը ցցած, հայա-քը դեպի հեռուն՝ ըն-անում էր նա դանդաղ քայլերով։Ծիսակար-ի նման անխուսափելի գործելակերպ ուներ. գիտեր որ-աքարով սալարկված խոր-ուբոր- փողոցի ամեն դարուփոս ու պատռվածք։ Արծաթազ-ծ գլխով գավազանը լպ-ծուն ցեխի մեջ դիմհար տալով՝ գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։ Հաճի աղան թույլ տվեց, որ կապույտ մահուդե տաբա-ի փո-քերը ցեխոտվեին մեկ ի-ը տարի առաջ՝ անդրանիկ որդուն թաղելիս, և մեկ էլ այսօր, երբ իմացավ, որ թուրք զորքը հա-թականորեն մոտենում է իրենց սահմանամեր- քաղաքին։ Կյանքի չարին ու բարուն տեղյակ Հաճի աղան լավ գիտեր, որ եր-եք չես սպասի՝ վտանգը գա ու փեշիցդ բռնի. պետք է ժամանակին որսաս խուսա-ելու պահը։
Գրականություն
Կարդում ենք գրաբար.
Գրաբարի ձեռնարկ-մաս 1-ին (էջ 8-10)։ Կատարիր գրքում եղած առաջադրանքները։