- Առաջադրանք. Տրված սյունակներից ընտրիր մեկական արմատ և նոր բառ ստացիր։ Եթե հնչյունափոխություն է տեղի ունենում, ներկայացրու այն։
Առաջադրանք. Լրացրու բաց թողած տառերը կամ տառակապակցությունները։
Ոսկեհանդեր- աշուն էր։ Անըն-մեջ մաղում էր տա-տկալի անձրևը։ Նստած իր այգու տա-տակամած քո-տիկում՝ ալեզար-, թավ ընչա-քներով ութսունի-ամյա Եղիազար պապը՝ խելացի աչքերով, խոհուն, կիսախու- պատուհանից լռելյայն նայում էր Արագածի՝ մշուշով երիզված ձյունափա- գագաթներին։ Ներանձնացած ինչ էր խորհում՝ դժվար էր գուշակել։ Տասնի-ը տարի առաջ, երբ հանկարծամահ եղավ կինը՝ Փիրուզ մայրիկը, նա ներա-փոփ տարավ այդ վիշտը, և թվում էր՝ հազիվ մի ամիս դիմանա, բայց դիմացավ. նրան ապրելու ու վշտին դիմակայելու մղեցին ան-ա-րում աշխատանքը, հողը, ազգին ինչ-որ բանով օ-տակար լինելու պատրաստակամությունը։
Մեղմ, արծաթահնչ-ուն ձայնով սիրում էր խրատել. «Մարդը բարությամբ է գեղեցիկ»։
2. Վանկ (մի շնչով արտասանվող հնչյուն կամ հնչյունախումբ). վանկատում։ Բաց և փակ վանկեր։ Վանկատման հիմնական կանոնները.
- Վանկը ձայնավորով սկսվում է, եթե առաջին վանկն է, և բառն սկսվում է ձայնավորով՝ ար-բան-յակ, իս-կա-պես և այլն։
- Ոչ առաջին վանկը կարող է ձայնավորով սկսվել, եթե բառի մեջ երկու ձայնավոր հաջորդում են իրար՝ մի-ա-սին, հի-ա-նալ և այլն։
- Վանկը սկսվում է մեկ բաղաձայնով։ Եթե բաղաձանների կուտակում կա, մնացածը մնում են նախորդ վանկում՝ բա-ղա-ձայն-ներ, հերձ-վա-ծող, կարծ-րա-ցում և այլն։
- Պետք է ուշադիր լինել գաղտնավանկի նկատմամբ. սովորաբար իրար հաջորդող երեք և ավելի բաղաձայնների մեջ լսվում, բայց չի գրվում ը։ Լսվող ու չգրվող ը հնչյունը նույնպես վանկարար է, վանկ է կազմում։ Օրինակ՝ հըռ-չակ, մըկ-րատ և այլն։
Վանկերը լինում են բաց և փակ։
- Բաց վանկերը ձայնավորով վերջացողներն են։
- Փակ վանկերը բաղաձայնով վերջացողներն են։
Առաջադրանք.
Վանկատիր տրված բառերը, դիմացը նշիր՝ քանի բաց և քանի փակ վանկ ունի տվյալ բառը.
Կայսրություն, վիրավոր, դասագրքեր, բարձրանալ, հետաքրքիր, տարրական, նկարչատուն, մկան, ստեղծագործություն, կարգախոս, բարձրաձայն, վկայական։
Գրականություն
Պատերա՞զմ, թե խաղաղություն՝ ըստ Էպոսի։ «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակի առթիվ Իսահակյանի բանաստեղծությունը՝ «Մեր պատմիչներն ու մեր գուսանները»։
- Բանաստեղծության մեջ առաջին անգամ հանդիպած բառերի բառարանի կազմում։
- Բանաստեղծության ենթատեքստը։ Գրառումներ բանաստեղծության շուրջ։
- «Սասնա ծռերի» շուրջ սովորողների խոհերը։
Հանձնարարություն. Մինչև հաջորդ երկուշաբթի կարդա «Սասունցի Դավիթ» համահավաք բնագրի «Սանասար և Բաղդասար» և «Մեծ Մհեր» ճյուղերը, ամեն ճյուղի շուրջ 5 հարց կազմիր՝ դասարանում խաղ-մրցույթ անցկացնելու համար։