09.18.2019

Վանկ. 

Առաջադրանք.

Վանկատիր տրված բառերը, դիմացը նշիր՝ քանի բաց և քանի փակ վանկ ունի տվյալ բառը.

Կայսրություն, վիրավոր, դասագրքեր, բարձրանալ, հետաքրքիր, տարրական, նկարչատուն, մկան, ստեղծագործություն, կարգախոս, բարձրաձայն, վկայական։

Շեշտ

Հիմնական շեշտը՝ վերջին ձայնավորը։

Շեղումներ՝

  • եթե վերջին ձայնավորը ը-ն է, շեշտվում է նախորդը.
  • հարադրական մի շարք բարդություններում՝ միտք անել, դուր գալ, սիրտ տալ, մեջ ընկներ և այլն.
  • մի քանի հայերեն բառերում՝ միթե, գրեթե, որևէ, ովևէ, ինչևէ, մանավանդ և այլն.
  • փոխառյալ բառերում՝ քիմիա, ֆիզիկա, Նոննա, Գրետա, Աննա և այլն.

Հիշել՝ փոխառյալ բառերում շեշտը անցնում է վերջին ձայնավորին, երբ այդ բառերը քերականական կամ բառակազմական փոփոխության են ենթարկվում հայերենի կանոնների համաձայն՝ քիմիակա՛ն, ֆիզիկայի՛, Նոննայի՛ց և այլն։

Առաջադրանք

Գտիր այն բառերը, որոնց շեշտը վերջին վանկի վրա չէ.

հարազատ, քույրդ, քաղաքներից, դուստր, թրխկոց, կարծես թե, անդրաշխարհ, մեծ-մեծ, ի դեպ, արագընթաց, դրամարկղ, մանավանդ, ուստր, հայկական, ռուսերեն։

Ուղղագրական վարժանք. լրացրու բաց թողած տառերը.

Ալելքսանն այժմ ապրում էր միակ որդու՝ Բաբկենի ընտանիքի հետ՝ իր պապի կառուցած երեքսենյականոց բնակարանում, բայց վաղուց ի վեր տարվա մեծ մասն անցկացնում էր այգու տնակի փոքրիկ պատ-գամբում, որտեղից, ի դեպ, մի չքնաղ տեսարան էր բացվում։ Սիրում էր նստել սանդու-քների վրա և կամ ծառի տակ դրված թա-տին։ Միայնակ նստած՝ ծխամոր-ի ծխի միջից ձ-վող ժպիտով նայում էր իր ծաղկալից այգուն՝ ծայրեծայր մաքուր ու խնամված, և նրան թվում էր՝ կատարյալ դրախտ է բնությունը։ Գոհ էր իրեն բաժին ընկած բախտից, վայելում էր հողի՝ ոսկ-առ արևից պտղավորված պար-ևների հրաշալիքները, գույն-գույն ծաղիկների բույրը, հավքերի քաղցրօրոր դայլայլը։ Արևի պես ար-ար ծերունին միշտ զայրանում էր, երբ փոքրո-ի հարևանը՝ Կախմռութ Մարգարը (այդպես էին նրան կնքել համագյուղացիները) սր-ողած գանգատվում էր հարսի՝ զայրույթ առաջացնող առօր-կան արարքներից։