09.23.2019 (բառագիտություն)

Բառագիտություն։ Բառ, արմատ, ածանց։

Արմատ՝ բառի հիմնական իմաստն արտահայտող մասը։ Կարող է լինել.

  • առանձին կիրառություն ունեցող՝ տարրական (տարր), մեղմորեն(մեղմ)
  • անռանձին կիրառություն չունեցով՝ հեռաստան (հեռ), թաքուստ (թաք)

Ածանց. կարող են ավելանալ արմատի սկզբից կամ վերջից։ Ըստ դրա՝ լինում են

  • նախածանցներ՝ անընկեր, պարագլուխ, տձև

վերջածանցներ՝ կծու, գրիչ, աղի։

Ուշադրություն. ածանցը կարող է հայտնված լինել բառի մեջտեղում։ Հարկավոր է դիտել ածանցի դիրքը ոչ թե բառի այլ արմատի նկատմամբ։

Օրինակ՝ գրչակից-գր(արմատ)+իչ (ածանց)+կից(արմատ։ -իչ ածանցը գր արմատին է ավելացել (գրիչ), դրա համար էլ վերջածանց է (թեպետ բառի մեջտեղում է)։

Բառի բաղադրիչները երբեմն միանում են հոդակապով։ Հայերենն ունի միայն ա հոդակապը։ Բայց երբ նախորդ բաղադրիչը վերջանում է ի-ով, ի-ն միանում է ա հոդակապին ու դառնում ե՝ գինի+ա+վաճառ-գինեվաճառ։ Այս դեպքում հոդակապը չի չքացել։ Բառը համարվում է հոդակապ ունեցող։

Առաջադրանք

  1. Տրված սյունակներից ընտրիր մեկական նախածանց և արմատ և կազմիր նախածանցավոր բառեր։ Բացատրիր կատարվող կամ կատարված հնչյունափոխությունը.9-ածանց
  2. Տրված սյունակներից ընտրիր մեկական  արմատ և վերջածանց և կազմիր վերջածանցավոր բառեր։ Բացատրիր կատարվող կամ կատարված հնչյունափոխությունը.

9-ածանց1

3. Տրված բառերը բառակազմական վերլուծության ենթարկիր.

հուշարար, վրեժխնդիր, որմնասյուն, ներաշխարհ, տարալեզու, եռաժանի, հեռասատան, թաքուստ, խոսուն, հարկատու, հենարան, վայրի, տուրք, ծորակ։

 

Գրականություն

  1.  «Սասնա ծռեր» էպոսի 1-ին և 2-րդ ճյուղերի շուրջ քո կազմած հարցերն ու գրառումները ներկայացրու։ Հաջորդ երկուշաբթի օրվա համար պատրաստել ևս 5- ական հարց «Դավիթ» և «Փոքր Մհեր» ճյուղարի շուրջ։
  2. Հոյակապ, վշտահար, անշեջ, կանթեղ, ճգնություն, նշխար, մագաղաթ, դժգույն, եղեռն, նախճիր, հորդա, դժխեմ, գեղջուկ, խանդավառ, դյուցազուն, ոսոխ, բզուրավոր, անընկճելի բառերը բացատրիր։
  3. Ընթերցանություն. կարդա Նադեր Էբրահիմի «Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ»  մանրապատումը։ Հայերենի փոխադրիր գրողի կենսագրական փաստերը։
  4. Փորձիր բացատրել՝ ինչպես է, որ սրտում միշտ տեղ կա։ Ի՞նչ արտահայտությամբ ենք հայերս բնորոշում այն մարդուն, ում սրտում բոլորի համար տեղ կա։ Փորձիր նկարագրել այն մարդու մեկ օրը, որը շատ սիրելիներ ունի։ Դատողական շարադրություն գրիր՝ «Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա» թեմայով։