01.30.2017

Անցած կիսամյակում սովորածի կրկնում.

  1. Լրացրու բաց թողած տառը կամ հառերը որտեղ անպրաժեշտ է.
    յ-
    տու-ժ, հեռակա-ել, էական, արքա-որդի, ատամնաբու-ժ, Սերգե-ի, հա-ելազարդ, լռել-այն, Նա-իրի, սկեսրա-ր, երեխա-ի, աղ-ուսակ, խնա-ել, հետ-իոտն, ջղա-ին, աշխու-ժ, բար-ացակամ, կաթսա-ատուն, սերմնացու-ի, դշխո-ական, Ամալ-ա։

Բ-պ-փ- հա-շտակել, թ-րտալ, ճամ-րուկ, ընդհու-, Ծո-ք, պա-ակ, ճե-ընթաց, հ-անցիկ, ճողո-րել, հա-շտապ, դար-աս, թմ-լիկ, ըմ-անակ, խարխա-ել, ծո-ավոր, երկնահու-, թրմ-ոց, Ար-իար, ար-ենալ, կո-երիզ, եր-ներանգ։

Գ-կ-ք- շա-անակագույն, ճա-ճ-ել, նորո-ել, ար-ունիք, ճրա-ալույց, օձի-, Վարդ-ես, գո-ավոր, վար-աբեկել, սայթա-ել, հմայ-, սրն-ակալ, փեղ-, դիցու-, քողտի-, համաճարա-, նախ-ին, շո-եքարշ, վար-անիշ, բազրի-, ընդեր-, ծեծկռտու-։

Այլընտրանք- Ընտրիր առակներից երեքը և թարգմանիր.

  1. Լրացրու տրված նախադասությունները գոյականի լրացումներով, պարզիր, թե դրանք ինչ լրացում են։
  • Աշխատանքը գնահատվել է։
  • Ծրագրերը իրականացվելու էին։
  • Վարդանը հաղթեց թշնամիներին։
  1. Լրացրու քո գրած նախադասությունները նաև բայի լրացումներով։ Պարզիր, թե դրանք հատկապես ինչ լրացում են։

  2. Վերլուծիր տրված նախադասությունը.

Խսիրի վրա պառկեց և կինը՝ թաղիքի տակ ծածկելով տղային, որ ցրտից կուչ էր եկել։

  1. Կետադրիր հատվածը։

Լավ էր որ ամեն ինչ այդպես բացահայտ էր ու ինքը ստիպված չէր ինչ-որ
մեկին պաշտպան կանգելու լռություն պահպանելով: Ոստիկանները նրա
նկատմամբ ատելությամբ լցված կանգնել-մնացել էին և թվում էր ասելու բան
ունեն բայց չեն ասում գնալու վրա են չեն գնում կարծես եկել էին այդտեղ
տղայի վերջը տալու: Ի պատասխան նրանց ատելության տղան ժպտաց
լավ իմանալով որ այդ ժպիտի համար նրանք ատում են իրեն:

ՀԱՏՈՒԿ

Կարդա տեքստը, գտիր քեզ անհասկանալի բառերի բացատրությունը։

Աստված ստեղծում է ավանակին և նրան ասում.
-Դու կլինես ավանակը, անդադար կաշխատես` մեջքիդ կրելով ծանր բեռ: Դու խոտ կուտես և չես ունենա բանականություն: Դու կապրես 30 տարի:
Ավանակը պատասխանում է.
-Այդպես 30 տարի ապրել չի լինի, խնդրում եմ, տուր ինձ 20 տարի:
Եվ այդպես էլ լինում է:
Այնուհետև Աստված ստեղծում է շանը և նրան ասում.
-Դու կլինես շունը, դու կհսկես քո տիրոջն ու այն ամենը, ինչ նրան է պատկանում և կլինես նրա լավագույն ուղեկիցը: Դու կուտես նրա սեղանի մնացորդները և կապրես 25 տարի:
Շունը պատասխանում է.
-Այդպես 25 տարի ապրել չի լինի, շատ երկար է, խնդրում եմ տուր ինձ ընդամենը 15 տարի:
Եվ այդպես էլ լինում է:
Այնուհետև, Աստված ստեղծում է կապիկին և նրան ասում.
-Դու կլինես կապիկը, հիմարի նման ծառից ծառ կթռչես, կզվարճացնես մարդկանց, և կապրես 20 տարի:
Կապիկը պատասխանում է.
-20 տարի հիմարություններ անել չի լինի, շատ է, 10 տարուց ոչ ավելի, խնդրում եմ:
Եվ այդպես էլ լինում է:
Վերջապես Աստված ստեղծում է մարդուն և նրան ասում.
-Դու կլինես մարդը, երկրագնդի վրա միակ բանական էակը, կլինես աշխարհի տերը, կտիրես աշխարհին ու այնտեղ եղած ամեն ինչին, և կապրես 30 տարի:
Մարդը պատասխանում է.
-Ընդամենը 30 տարի՞։ Դա շատ-շատ քիչ է, այդ ամենից օգտվելու համար: Խնդրում եմ, տուր ինձ ավանակի մերժած 10, շան 15 և կապիկի 10 տարիները:
Եվ այդպես էլ լինում է:
Ահա՝ ինչու այսօր մարդը իր կյանքի 30 տարին ապրում է տիրակալ ու անհոգ, 10 տարին աշխատում է, իր վրա կրելով պատասխանատվություն, այնուհետև գալիս են երեխաները և մարդը հսկում է երեխաներին՝ վերցնելով այն ամենը, ինչը նրանք չեն ուզում, կապիկի 10 տարիներն էլ ապրելիս նա ծամածռություններ է անում, որպեսզի ուրախացնի իր թոռներին:

  1. Ո՞ր նախադասությունը չի համապատասխանում տեքստում գրածին, դիմացը գրիր, որ սխալ է։

  • Աստված ստեղծում է ավանակին, շանը, կապիկին և մարդուն։
  • Բոլոր արարածները ուզում են ավելի շատ ապրել, քան Աստված տալիս է։
  • Շունը չի ուզում ապրել 25 տարի։
  • Աստված համաձայնում է, որ կապիկը ապրի 10 տարի։
  • Մարդը ապրում է այն տարիները, որոնցից հրաժարվել էին ավանակը, շունը և կապիկը։
  • Մարդը ապրում է իր կյանքի 10 տարին ապրում է շան պես։
  • Մարդը չուզեց, որ Աստված իրեն 30 տարուց ավելի տա։
  • Աստված ամեն մեկին տվեց այնքան ժամանակ, ինչքան իրենք ուզեցին։
  1. Շարունակիր նախադասությունները.

  • Աստված ստեղծում է ավանակին և նրան ասում.
  • Շունը պատասխանում է….
  • Վերջապես Աստված ստեղծում է մարդուն և նրան ասում…..