02.06.2017

Շաբաթվա առաջադրանքները՝ 06.02-10.02-2017  (ներբերնել)

Հատուկ առաջադրանքներ -06.02-10.02-2017   (ներբերնել)

  1. Ուղղակի մեջբերվող խոսքով նախադասությունները դարձրու անուղղակի.

  • Շապուհը խորհրդի կանչեց իր աստղահմաներին ու ասաց.
    -Ես շատ անգամ կամեցա սիրել հայոց Արշակ թագավրին, բայց նա ինձ միշտ անարգեց։
  • -Շատ շնորհակալ եմ, իմաստո՛ւն Խիկար, կհետևեմ քո խորհուրդներին,- ասաց հյուրը։
  • «Ավա՜ղ, երկրորդ խրատս էլ հովը տարավ առաջինի պես»,- մտածում էր տմաստուն Խիկարը։
  • Հետո մոտեցավ ինձ, բացեց ափը և հարցրեց.
    — Ափիս միջինն ի՞նչ է։
  • Շայլոկը մտ զարհուրելի պայման դրեց.
    — Եթե Անհոնիոն իր նշած օրը պարտքը չվերադարձնի, իր մարմնից ինձ պիտի մի ֆունտ միս տա։
  • Գյուղացին ասաց.
    -Դրա քաշով ինձ ոսկի տուր։
  • -Սա մարդու աչք է, թագավո՛ր,- պատասխանեց ծերունին։
  • -Դու ինձ ոչինչ չես տվել, ինչո՞ւ ես ստում,- զարմացավ պարտատերը։
  • Պարտապանը համարձակ մոտեցավ պարանին և բացականչեց.
    — Ո՛վ անաչառ դատավոր-զանգ, ասա՛, ոսկին տվե՞լ եմ այս մարդուն։
  • Մի համարձակ երիտասարդ ասաց.
    -Մտածելով քարը ճամփից դեն չես գցի։
  1. Կարդա տեքստը և վերաշարադրիր՝ ուղղակի խոսքերը փոխելով անուղղակիի։

Փադիշահի և Բիրբալի միջև զրույց էր ծավալվում փիլիսոփայական թեմաներով: Փադիշահը հարցրեց.
-Ասա՛ ինձ, Բիրբալ, ճշմարտության և ստի միջև ի՞նչ տարբերություն կա:
-Աշխարհի՛ տիրակալ, նրանց միջև նույն տարբերությունն է, ինչ աչքերի և ականջների:
Փադիշահը չհասկացավ և նորից հարցրեց.
-Այդ ինչպե՞ս, ինչո՞ւ:
-Աշխարհի՛ տիրակալ, ճշմարիտ է միայն այն, ինչ մենք մեր աչքերով ենք տեսնում, իսկ ինչը գիտենք միայն լսածով, սուտ է: Իզուր չէ, որ ասում են. «Լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել»:
Փադիշահին դուր եկավ Բիրբալի խելամիտ պատասխանը:

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա տեքստը, քեզ անծանոթ բառերի բացատրությունները գտիր բառարանում։

 

Որոշ բույսեր զարմանալի ունակություն ունեն՝ վերահսկում են միջատների գործողությունները: Օրինակ՝ սովորական լոլիկը: Եթե թրթուրը սկսում է կրծել իրեն, երկչոտ լոլիկը, ինչպես ուսումնասիրություններն են ցույց տալիս, արձկում է քիմիական նյութեր, որոնք հրապուրում են թրթուրի դեմ պայքարող մակաբուծ կրետների բանակին:

Ծխախոտը նույնպես ի վիճակի է «օգնության կանչել»՝ դիմագրավելու անհագ թրթուրներին և այլ վնասատուներին: Ավելին, այդ բույսերը ոչ թե պարզապես ազդանշան են ուղարկում մոտակայքում եղած ցանկացած գիշատիչների, այլ նրանց քիմիկատները ուղղված են բացառապես որոշակի տեսակներին:

Մի տրամաբանական հարց է ծագում. ինչպե՞ս է բույսը «հասկանում», որ իրեն սկսում են ուտել, երբ նրանք անգամ տարրական ուղեղ չունեն, ինչպես միջատները: Իսկ ինչպե՞ս են կարողանում պարզել՝ հենց ով է իրենց ուտում և ումից կարելի է օգնություն խնդրել:

Գիտնականները ենթադրում են, որ բույսերը կարողանում են զգալ մարսողական նյութերը, որոնք արտազատվում են միջատների կամ վնասատուների ուտելու ժամանակ: Տարբեր միջատներ արտազատում են տարբեր նյութեր, ուստի բույսերը «հասկանում» են, որ անհրաժեշտ է կանչել այս կամ այն գիշատիչներին՝  գիշատիչ կրետներին, տիզերին թե ճիճուներին:

Բույսերը կարողանում են ոչ միայն ազատվել անկոչ հյուրերից, այլ նաև միջատներին խաբել հենց նրանց օգտին: Օրինակ՝ խոլորձներն արդեն ութսունհինգ միլիոն տարի է՝ կարողանում են վերծանել քիմիական ազդանշանները, որոնք միջատներն օգտագործում են հաղորդակցման համար, և այդ հոտերը օգտագործում են՝ միջատներին ծաղկափոշիներ տարածողի վերածելու համար: Օրինակ՝ շատ խոլորձներ կարողանում են արտադրել զուգավորություն ցանկացող էգ բզեզի հոտ: Ծաղկի նպատակն է գրավել արու բզեզին, որ նա թաթախվի ծաղկափոշու մեջ:

  1. Ճիշտ պնդումները ներկիր կանաչ, սխալները՝ դեղին գույներով (կամ դիմացը գրիր՝ ճիշտ է, թե սխալ)
  • Բոլոր բույսերը կարողանում են իրենց պաշտպանել միջատներից։
  • Լոլիկը, երբ զգում է, որ իրեն վնասում են, օգնության է կանչում կրետներին։
  • Որոշ բույսեր «հասկանում են», թե որ վնասատուի դեմ որ կենդանիներին կանչեն օգնության։
  • Տարբեր միջատներ արտազատում են տարբեր մարսողական նյութեր։
  • Որոշ բույսեր, ինչպես խոլորձը, կարողանում են թռչող միջատներին դարձնել իրենց ծաղկափոշին տարածողներ։