02.17.2020

Հայոց լեզու

Առաջադրանք.

  1. Կետադրիր տրված նախադասությունները։ Որոշիր բացահայտիչների տեսակները։ Գտիր նախադասության գլխավոր անդամները, որոշիր ստորոգյալների տեսակը, ընդգծիր նաև գոյականական անդամի լրացումները։
  • Այդ երգը նա նվագել է իր հայրենի քարանձավներում բարձրադիր այդ երկրում։
  • Իրիկնաժամին նստում եմ մենակ կանաչ առվի մոտ ուռիների տակ։
  • Հենց հաջորդ կիրակի առավոտ կանուխ որսորդ Անտոնը բռնեց անտառի ճանապարհը։
  • Մենք քո խոնարհ ծառաներս յոթ եղբայր ենք։
  • Ինքնաթիռի անձնակազմը շնորհավորում է ձեզ ու տալիս այս վկայագիրը որպես հիշատակ։
  • Քաղաքն ուներ երկու անուն Գորիս և Կյորես։
  • Ոչինչ եկեղեցական չկար այդ ուխտավայրերում ոչ գիր ոչ խաչ։
  • Այդ ժխորից մարդկանց ու անասունների կանչերից ազատ էր Պասաժը։
  • Ահա երևաց ինքը քաղաքագլուխ Մաթևոս բեյը։
  • Ո՞ւր էիր երեկ ամբողջ օրը։
  • Դիմացը փողոցում էլեկտրական խոշոր լամպ կար։
  • Մի անգամ էլ շատ տարիներ առաջ ճռնչաց այգու դուռը։
  • Ձեռքով նշան էր անում դեպի ներքև դեպի գետի արմունկը։
  • Ներքևը ձորում թառել են մի քանի տներ։

2. Արտագրիր տեքսը, լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

9-1

Գրականություն

Առաջադրանք

  1. Կարդա Հովհ.Թումանյանի բալլադները. «Թագավորն ու չարչին», «Փարվանա», «Աղավնու վանքը», «Մի կաթիլ մեղրը»։ Անգիր սովորիր հատվածներ այս բալլադներից։
  2. Գրառում արա
  • Բալլադի ժանրի մասին
  • Կարդացածդ բալլադների մասին
  • Թումանյանի կենսագրական հետաքրքիր փաստերի մասին։