02.19.2020

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
    Գարուն է մեկն այն անհամար գարուններից որ զար-արել էին երկիրը և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը աշխարհահ-չակ Սաադին։ Առավոտ վաղ զար-նեց նա իջավ պարտեզ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին գարնան շնորհներով ու վարդերով պ-նված որ վաղորդ-նի նիրհն էր առնում պարուրված ճերմակաթ-ր շղա-շներով։ Նստեց ծա-կած հասմիկի թփի տակ Սպահանի գորգի վրա և դողդոջ-ն մատներով բռնեց վարդենու այդ գիշեր փ-ած բողբոջը մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թ-թ-ուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում որ բերել էր հեռավոր սոխակներից։
    Աշխարհը վետվետում է անվա-ճան ու սիրավառ ար-եցումով հիշեց Սաադին իր խոսքերը ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափ-ի- վարդերի մեջ թաղած։
  2. Տեքստից գտիր հանրահայտ, թռչուն, զարդարված, առավոտ, սյուք, ունկ բառերի հոմանիշները։
  3. Գտիր մեկ բառ, որ լինի արմատ+հոդակապ+արմատ կառույցի։
  4. Գտիր մեկ ածանցավոր բառ։
  5. Տեքստից գտիր մեկական ա ներքին և ան արտաքին հոլովների ենթարկվող բառ։
  6. Տեքստից գտիր անկանոն բայերը։
  7. Տեքստից գտիր սոսկածանցավոր բայերը։
  8. Գտիր տեքստի բաղադրյալ ստորոգյալները։