02.20.2017

Շաբաթվա առաջադրանքները 20-02-24-02-2017

Շաբաթվա ՀԱՏՈՒԿ առաջադրանքները-20-24-02-2017

  1. Կետադրիր տրված նախադասությունները.
  • Ու միայն մասրենու կարմիր թփերն էին ու փայլուն մասուրները դեղնած տերևների արանքներում։
  • Մի տեղ աշնան մուգ կանաչ արտերն էին մի այլ տեղ գարնան սև ցելերը։
  • Ամռան շոգին այնտեղ սառն էր պատերը լպրծուն։
  • Այնտեղ միշտ մռայլ ամպ էր նստում ամպի տակ սառույցի հաստ շերտեր։
  • Մոխրի մեջ խաղացող երեխաները տեսան թե ինչպես շները հաչելով վազեցին ձիերի վրա։
  • Քեզնից ամբողջ օրը փողոցներ չափչփողիցդ հազիվ թե կարգին մարդ դուրս գա։
  • Այդ ամենը ընդունում էր որպես գուղացի աղջկա անուրախ մանկությունից մնացող անքննելի խորհուրդ։
  • Թանգարանի պահեստներում մնացել են արվեստի մարդկանց աչքից հեռու մնացած գործեր։
  • Հոգնած կոպերը կծանրանան, բայց լսողությունը հաստակ ու արթուն միշտ կհետևի շարժիչի ձայնին։
  • Դա մի փոքրամարմին կին էր տարօրինակ ծեր առողջությունից զրկված։
  1. Ուղղակի մեջբերված խոսքը դարձրու անուղղակի։ Հետևիր կետադրությանը
  • Սիրում էր կրկնել այս խոսքերը.

-Եթե ուզում ես քեզ հետ ճանապարհ ընկնեմ, լսիր իմ խորհուրդը։

  • Ս.Դալին մի առիթով գրել է. «Երեք տարեկանում երազում էի խոհարար դառնալ, հինգում՝ Նապոլեոն, այսօր ուզում եմ՝ ես ինքս լինեմ»։
  • Մոնտեսքյոն ասել է.

-Եթե մենք ուզում ենք կառավարել մարդկանց, չպետք է վանենք, այլ պետք է հետևենք նրանց։

  1. Անուղղակի մեջբերված խոսքը դարձրու ուղղակի։ Հետևիր կետադրությանը։
  • Նիցշեն ասում է, որ ով տիրապետում է ուժին, հրաժարվում է մտքից։
  • Ասաց, որ չի ուզում մեզ հետ որևէ հարց քննել, և անշտապ դուրս եկավ սենյակից։
  • Երկար բանավեճից հետո հայտարարում է, որ չի ուզում աշխատել այդ հիմնարկում և հեռանում է։
  1. Փոխադրիր հատվածը՝ ուղղակի մեջբերվող խոսքը դարձնելով անուղղակի։
    Դավիթ գընաց հորեղբոր մոտ.
    — Է՜յ հորեղբայր, կանչեց հերսոտ,
    Իմ հերն ուներ կռվի համար
    Հրեղեն ձի, ոսկի քամար,
    Ծալ-ծալ կապեն գուռզը պողպատ,
    Թամբ սադափեն, կուռ սաղավարտ,
    Խաչ պատրաստին իր աջ բազկին,
    Զըրահ շապիկ, Թուր-Կեծակին,
    Կըտաս — բեր տուր…
    — Վա՜յ Դավիթ ջա՜ն,
    Ահից գոռաց Ձենով Օհան.
    Քո հոր մահվան տարուց-օրից
    Դուրս չեմ հանել ձին ախոռից,
    Ոչ սընդուկից Թուր-Կեծակին,
    Զըրահ շապիկ, ոսկի գոտին…
    Ինձ թող ամա՜ն, մի՛ սպանիր,
    Կուզես — հըրեն, գընա հանի՛ր։

ՀԱՏՈՒԿ

  1. Կարդա տեքստը, գտիր քեզ անծանոթ բառերի բացատրությունը։
  2. Պատասխանիր հարցերին.
  • Ինչքա՞ն էր տեքստում եղած արձանիկի բարձրությունը։
  • Ե՞րբ է անգլիական թանգարանն այն ձեռք բերել։
  • Ո՞վ առաջինը նկատեց արձանիկի շարժը։
  • Օրվա ո՞ր ժամին է շարժվում արձանիկը։
  • Ի՞նչ է ենթադրում Բրիտանացի ֆիզիկոս Բրայան Կոկսը։

Տրված հատվածում մուգ գրված բառերը ցույց են տալիս անցյալ ժամանակ (արդեն կատարված, վերջացած գործողություն)։ Արտագրիր տեքստը՝ այդ բառերը փոխելով այնպես, որ ներկա ժամանակ ցույց տան (օր.՝ խոսեց-շոսում է)։

Առաջինը դա նկատեց թանգարանի վարիչ Կեմպբելլ Փրայսը. դա նրան տարօրինակ թվաց, որովհետև բանալին միայն ինքն ուներ։ Փրայսը արձանը իրտեղը դրեց, բայց հաջորդ օրը այն կրկին տեղափոխվել էր։ Այդ ժամանակ թանգարանի աշխատակիցները տեսահսկող սարք տեղադրեցին՝ արձանին հետևելու համար, և կադր առ կադր ստեղծեցին հոլովակ, որտեղ երևում է արձանիշարժը։