03.10.2017

Կարդա Չարենցի ռուբայաթից 3-4 հատ և կարծիքդ գրիր՝ ինչ է ռուբայաթը, ինչի մասին է գրում Չարենցը։ Համեմատիր Թումանյանի քառյակների հետ։

ՀԱՏՈՒԿ

Կարդա Եղիշե Չարենցի այս բանաստեղծությունը.

Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…
1920

  • Գտիր այն բառերը, որ գույնի անունը չեն տալիս, բայց գույնը զգացվում է. օրինակ՝ գարնան առավոտ- նարնջագույն։
  • Դուրս գրիր տարվա եղանակ նշանակող բառերը։
  • Երկու-երեք նախադասությամբ գրիր՝ ինչ տպավորություն ես ստանում այս բանաստեղծությունից։